Թուրքիայից ժամանած զինտեսուչները ՀՀ ՊՆ-ում են

02/04/2019 17:22
Թուրքիայից ժամանած զինտեսուչները ՀՀ ՊՆ-ում են
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, ապրիլի 1-4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Հիշեցնենք, որ այս ստուգումների նպատակը փաստաթուղթը ստորագրած կողմերի զինված ուժերի, սպառազինության քանակի ու տեղաբաշխման ստուգումներն են թափանցիկությունն ապահովելու համար։