Արա Պապյանով պետք է զբաղվի ԱԱԾ ն, չնայած՝ ի՞նչ եմ ասում...մեկը պիտի լինի, որ ԱԱԾ ով զբաղվի..

02/04/2019 14:07
Արա Պապյանով պետք է զբաղվի ԱԱԾ ն, չնայած՝ ի՞նչ եմ ասում...մեկը պիտի լինի, որ ԱԱԾ ով զբաղվի..

Ապրիլյան քառօրյայի հետ կապված՝ որոշել էի մի քանի օր գրառում չանել, բայց չի ստացվում… կարդում եմ մի բան` բարկանում և որոշեցի Արա Պապյանին պատասխանել, բայց չափի մեջ՝ հաշվի առնելով այս տխուր օրը։


Նախ՝ տեսնենք, թե ի՞նչ է գրել իրեն <<Ժան Ժակ Ռուսսո>> համարող Արան.


<<Արա Պապյան


Հիմա սեպ խրողն ո՞վ է


Վիտալի Բալասանյանն ասում է, թե` ով ասի Արցախը Հայաստանի մարզ է՝ թող Արցախի սահմանը չհատի։ 


Այս խոսքերը նաև ՀՀ ԶՈՒ զորակոչվածներին է վերաբերու՞մ: Որովհետև, եթե Արցախը ՀՀ մարզ չէ, ապա հայաստանցի զինվորը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ զինվորական ծառայության մեջ գտնվել օտար երկրում: 


Սպասում ենք Արցախի իշխանույթունների արձագանքին: Լռությունը կդիտարկենք որպես համաձայնություն Բալասանյանի ասածի հետ և համապատասխան հետևություն կանենք>>:


Մինչև Վիտոն քեզ կպատասխանի, կամ չի՛ պատասխանի, կամ վրե՛ն թե կպատասխանի՝ ես քո գրառման՝ իմ պատասխանը տամ, նամանավանդ, որ բազմաթիվ անուղեղներ լայքում ու ցրում են այս կասկածելի գրառումը։


Նախ՝ հայաստանցի նորակոչիկ-զինվորի՝ Արցախի սահմանը պահելու մասին. 

Ճակատագրի բերումով Արցախի սահմանները՝ Արցախի բնակչության թվի հետ համեմատած, շատ երկար են և արցախցու ուժերից վեր է միայնակ այն պահելը։ Ա՛յո, այդ սահմանը՝ արցախցու հետ թև-թիկունք տված, հենց հայաստանցի զինվորն է պահում… Սփյուռքահայությունը միայն ամպագոռգոռ խոսում է՝ չի գալիս պահի, չի՛ եկել ու չի՛ էլ գալու։ Այս պարագայում, որ հայաստանցի զինվորն էլ չկանգնի, բա ո՞վ պետք է կանգնի… կարո՞ղ  է մեր քամակները վրացին, թուրքմենը, կամ չինացին  գան պահեն։

Հայաստանցի զինվորը՝ արցախցու հետ միասին մեր հայրենիքը պահել են 90-ականներին, պահում են այսօր և վաղն էլ կրկին իրենք են պահելու, իսկ նրանք, ովքեր 90-ականներին տաքուկ անկյուններից միայն փիլիսոփայում էին, այսօր էլ նույն դիրքն են բռնել ու վաղն էլ նույն մարտավարությամբ են գործելու։


Ցանկություն չունենալով այս սգո օրը մտնել բանավեճերի մեջ՝  չեմ ցանկանում անդրադառնալ  մի քանի հարցերի.

Մի կողմ եմ թողնում այն, որ Իրանում աշխատելով և որպես Իրանի մասին գաղտնիքներ կրող օբեկտ՝ Դուք կարող էիք հետաքրքրել մոսադին և ՑՌՈւ-ին, մի կողմ թողնենք նաև ռուսամետ, արևմտամետ, հայամետ և մնացած բոլոր մետերը, թե մեզանից՝ ո՞վ ո՞ր մետից է։

Մի կողմ թողնենք նաև այն, թե որս՝ ո՞ր խմբավորումից ենք, կամ գուցե անկախ։

Չեմ անդրադառնա նաև նրան, թե մեզանից ո՞վ է ճիշտ՝ Դու՞ք, Բադասյանը՞  և Ժիրոն, թե՞ Վիտոն, Պողոսը և Կիրակոսը, բայց Ձեր գրառման մեջ, (որտեղ մեծատառերով էլ գրել եք՝ իբր շեշտել եք) կա մի բան, որը վերաբերում է բարոյականությանը և չեմ կարող դրան չանդրադառնալ։


-Լսի՛ր, Արա´, որ նշել ես՝ հայաստանցի նորակոչիկն իրավունք չունի՛ այլ երկրում ծառայելու… դու ի՞նչ խրեն ես, որ մեր պետական գաղտնիքները հանես ջրի երես, կամ ցույց տաս թշնամուն մեր թույլ կողմերը, որ հլա մի հատ էլ ազիկի կայքը՝ քո գրառումը մեջ բերելով, հակահայ հոդված տեղադրի։

-Լսի՛ր, այ սուտ դիվանագետ. հայաստանցի զինվորն իսկապես ծառայում է այլ հանրապետությունում և դա արվում է օրենքի տառին համապատասխան։

Կենտրոնական հավաքակայանում յուրաքանչյուր հայաստանցի զինվոր, հատուկ՝ այլ երկրում ծառայելու, պայմանագիր է ստորագրում։ Այդ <<այլ երկրում>> նրանք կցված են տների վրա և ունեն գրանցման հասցե և ամեն ինչ արված է օրենքով, կարգ ու կանոնով։

Հիմա հասկացա՞ր, որ հայաստանցին այլ հանրապետությունում է ծառայում։

Լա՛վ, մի պահ ենթադրենք  որ դա այդպես չէ, ի՞նչ է, դա քեզ գործ տալու իրավունք է տալի՞ս …

Մամեդյարովին մեսի՞ջ եք ուղարկում, թե ՄԱԿ-ում ինչ խոսի ու որոնք են մեր թույլ կողմերը։


Ամեն ինչ օրենքի տառին համապատասխան արված է. հայաստանցի զինվորը ծառայում է այլ հանրապետությունում։

Եվ եթե Դուք՝ Արա Պապյա´ն, Ձեր համախոհների հետ միասին այս տարրական բաները չգիտեք, ուրեմն բարի եղեք վեր ընկնել Ձեր տեղը և անհեթեթ բաներ չխոսել։

2. Իսկ եթե Դուք սա գիտեք, իսկ Դուք սա գիտեք՝ չէիք կարող չիմանալ, ուրեմն թշնամուն գործ մի՛ տվեք…

Վիտոյին եթե բան ունեք ասելու, անձամբ Վիտոին ասե՛ք…։

Մի խա՛ռնեք պետական գաղտնիքները Վիտոյի հետ։

Սիրուն չի՛, երբ մարդը պետական շահը խառնում է իր անձնական շահի հետ… սիրուն չի՛…


Հ. Գ. Այս անգամ ներում եմ և վատ խոսքեր չեմ ասում, բայց մյուս անգամ կկատոկեմ՝ այդ գործից լավ եմ, նամանավանդ, որ ժամանակին Իրանի դեսպանությանը կցված մեր ռազվեդկից տարիքով ընկեր ունեմ…

Ոնց էլ չլինի՝ մի երկու բան պատմած կլինի…


Հեղինակ