Նիկոլի՞ թիվն է, թե՞…

01/04/2019 12:44
Նիկոլի՞ թիվն է, թե՞…

Հայաստանում կյանքը կարծես կանգ է առել՝ դատարկ են  փողոցները, հատուկենտ պատահող մարդիկ էլ հոգնած ու մտահոգ են՝ անորոշ ապագայով: Աշխատանքից հետո մտնում ես  առևտրի կենտրոններ, մթերք գնելու ու ավելի ես մռայլվում՝ մութ խանութներում ամենուր անգործ կշեռքներ են,  լույսերի անջատման պատճառով գնորդն ու վաճառողը տարակուսած, անխոս իրար են նայում:

Անլույս բնակարանում էլ կյանք չկա:  Այս մռայլ լռությունը խախտվում է փողոցից լսվող ձայներից. «Նիկոլի թվերն ա…», «Լեւոնենք են հետ եկել…»:

 Ի դեպ, վերջին թեւավոր խոսքը կամաց-կամաց ավելի ցցուն է դառնում: Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ մասնավոր զրույցների ժամանակ, մարդիկ իրենց տարակուսանքն են հայտնում օրերս կայացած Վասակ Դարբինյանի հեղինակած՝ «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի շնորհանդեսի ժամանակ հնչած, եւ գրքում առկա, Վանո Սիրադեղյանի մասին կարծիքների վերաբերյալ:

Картинки по запросу վանո սիրադեղյանի գրքի շնորհանդեսը

-Եթե Վանոյի ժամանակակիցը չլինեինք, կկարծեինք, թե մտքի գիգանտի մասին է խոսքը, մի պայծառակերպ, ժողովրդի նվիրյալի զավակի,- զայրացած նկատում են մարդիկ,- Քանի՞ մարդու կյանք խեղեց Վանոն՝ մարզիկներ, արտիստներ, հերոսներ, քաղաքական գործիչներ, ո՞ր մեկին թվես, հիմա իրենց հոգեզավակն է իշխանության եկել ու իրենց է սրբացնու՞մ

«Վանոն տուշոնկա Մանվելի դասական տիպն է…»,- ասում են մարդիկ ու զայրանում, թե ինչպե՞ս կարելի է մարդակերին սուրբ ներկայացնել:

ՀՀՇ-ն այնպես քանդեց սովետական միության ամենակայացած պետությունը՝ Հայաստանը, որ դժվար էլ երբեւէ վերականգնվի, ՀՀՇ-ից հետո ով էլ թալանել է երկիրը, դրանք եղել ենք մանրուքներ՝ համեմատած լեւոնավանոյախաչիկաբաբիկների…


Похожее изображение

Ու հիմա, հերթական անգամ, ոմն ծախու ու հարբեցող գրչակի, ՀՀՇ-ի լափամանից սնվող Վասակ Դարբինյանի գրիչն է փորձում կեղծել պատմությունը, երկիրն ու սեփական ժողովրդին կեղեքած սրիկա տիրոջը ներկայացնելով, որպես՝  «Գրողը», «Շարժման ասպետը», «Պետական պաշտոնյան», «Ամբաստանյալը», «Վտարանդին» (թվարկվածները Վանոյին նվիրված գրքի գլուխների ենթավեռնագրերն են: Հեղ.):

Հուսադրողն այն է, որ ինչպես արշալույսցի Մանելին նվիրված «Զորավարը» գիրքը դարձավ պետքարանի համար պետքական մասնիկ, վերը նշված կեղծիքն էլ կգտնի իր տեղը…  

Իսկ Չալո՞ն, դե նրա ճակատագիրն ավելի դաժան է լինելու, բայց ամեն դեպքում՝ նա կմնա զարմացած…


Աննա Գրիգորյան