Կարբին՝ զարգացող համայնք

30/03/2019 18:45
Կարբին՝ զարգացող համայնք

Արագածոտնի մարզի Կարբիի  համայնքում, դեռևս 2018թ-ի հոկտեմբեր ամսին ավարտվեց կառավարության սունվեցիոն  ծրագիրը, որով 50/50 ձևաչափով,  տեղական բյուջեի հետ համատեղ  կապիտալ վերանորոգվեց Կարբիի «Երեքնուկ» երեք խմբանոց  մանկապարտեզը, որտեղ հաճախում են 150 մանուկներ:

Մանկապարտեզի տնօրեն՝ Արմինե Հայրապետյանի խոսքերով.

-Կարբին այն եզակի համայնքներից է, որտեղ ծնելիությունը գերազանցում է մահացածությանը: Կապիտալ վերանորոգված մանկապարտեզը յուրահատուկ նվեր էր այգեգործությամբ զբաղվող կարբեցիների համար, ովքեր մեծամասամբ իրենց ժամանակն անցկացնում են այգիներում ու դաշտերում: Մանկական կրթօջախն ապահովված է լոկալ ջեռուցմամբ, իմ երկու բալիկներն էլ են հաճախում այստեղ և ես հանգիստ եմ այդ առումով, քանի որ արված է գերագույնը՝ մանկան ապահով կյանքի և զարգացման համար,-պատմում է տնօրենը,-բակը վերանորոգված է ու բակային խաղերով վերազինված: Համայնքապետ՝ Կարեն Բաղդասարյանի նախաձեռնությամբ ասֆալտապատված բակում շուտով  կտեղադրվեն  ջուր, ավազ, որը խաղերի շնորհիվ  հնարավորություն կտա երեխաներին վարել առողջ ապրելակերպ: Բակում տնկված են ծիրանենու, կեռասի, բալի ծառեր, որոնց բերքը ներառվում է ամռանը մանուկների սննդակարգում:

Հ. Գ. Մանկապարտեզը մաքրությունից փայլում էր՝ հագեցած դիտակտիկ նյութերով: Համոզվեք՝ դիտելով տեսանյութը: