Փրկի՛չ Ազատի՛չ, հասի՛ր…

28/03/2019 23:52
Փրկի՛չ  Ազատի՛չ, հասի՛ր…


Երևանի  մերձակա համայնքներից մեկում ականատեսը դարձա բնակիչների «Նիկոլ-Սերժ»  թեժ քննարկումներին: Քիչ անց հավաքվածներին մոտեցավ տեղաբնակներից մեկը

ու ակամայից ներքաշվեց ընթացող զրույցին:

-Երկրում ծանր վիճակ է ստեղծված, պատերազմական վիճակից էլ բեթար,- մտահոգ ասաց նորեկը:

-Բա լավ, սրա վերջը ո՞նց կլինի,- մտահոգված հարցրեց հավաքվածներից մեկը...

- Գործի բերումով ամեն օր մարզերում եմ լինում,-պատասխանեց երիտասարդը, ով ըստ խոսակցությունների, պարզվեց մարզային առաքիչ է,- Մարդիկ հուսահատ ու զղջումով ասում են Սերժի օրոք ավելի  լավ էր, ապրել չի լինում: Նիկոլը խաբեց բոլորիս: Հասել է այն պահը, որ ուզում ենք գոռալ՝ փրկիչ Ազատի՛չ,  հասի՛ր…

-Հաստատ,- գրեթե միաբերան կրկնեցին հավաքվածները...