Բուհը չի կարելի այս վիճակում թողնել՝ տանելով դեպի նոր փորձություններ

28/03/2019 22:22
Բուհը  չի  կարելի  այս  վիճակում  թողնել՝  տանելով  դեպի  նոր  փորձություններ


ՀՀ  ԿԳ  նախարար  պարոն  Ա.Հարությունյանին

 

Ձեզ  հայտնի  է  ԳՊՀ  ռեկտոր  Ա.Ղուկասյանի  իմ  (և  մյուս.)  նկատմամբ  ակնհայտ  ոչ  իրավաչափ  և  այսօր  անպատիժ  մնացած  գործողությունները.  մասնավորապես  ակնհայտ  մտացածին  հիմքերով  ինձ  «կարգապահական  տույժի»  ենթարկելու՝  խիստ  նկատողություն  հայտարարելու  մասին  նրա  03  հուլիսի  2018թ.  թիվ  ԿԲ  164 Ա  հրամանը: Այդ  հրամանում,  ինչպես  նաև  մինչ  այդ  ինձ  ուղարկված  29.06.2018թ.  թվագրությամբ  և  հրամանից  հետո  12.07.2018թ.  թվագրությամբ  ծանուցումներում՝  ինձ  կարգապահական  տույժ  տալու,  ապա  նաև  աշխատանքից  ազատելու  մտադրությամբ  (ինչպես  Մ.Քումունցին)  ոչ  միայն  ներկայացվել  են  ակնհայտ  մտացածին  հիմքեր՝  մեղադրանքներ,  այլև  այլ  բնույթի՝  անձի  պատիվն  ու  արժանապատվությունը  նվաստացնող  արտահայտություններ՝  ակնհայտ  անպատվաբեր  ու  վիրավորական՝  մասնավորապես՝  «…ուսումնադաս-տիարակչական  գործառույթներ  իրականացնող  աշխատողին  ոչ  վայել  վարքագծի  դրսևորում…»,  «…անպարկեշտ  պահվածքի  դրսևորում…»,  «…սադրանքների  սանձազերծում…»  ևն,  ևն: Այդպիսի,  և  այլ,  մտացածին  ու  վիրավորական  մեղադրանքներով  ինձ  խիստ  նկատողություն  հայտարարելու  մասին  ռեկտորի  վերը  հիշատակված  հրամանը  Սյունիքի  մարզի  ընդհանուր  իրավասության  դատարանը  ճանաչել  է  անհիմն  (թեպետ  ի  սկզբանե  էլ  ակնհայտ  էր  դրա  անհիմն՝  ապօրինի  լինելը…)  և  իր  27.12.2018թ.  վճռով  վերացրել  այն.  վճիռն  այդ  մասով   օրինական  ուժի  մեջ  է  մտել:

Ռեկտորին  ուղղված  15.02.2019թ.  թվագրությամբ  իմ  դիմումից  23.02.2019թ., հետո  ստացել  եմ (փոստային  ծրարի՝  կնիքի  վրա՝  22  փետրվարի  2019թ.  ամսաթվով)   ռեկտորի  22  հունվարի  2019թ.  թվագրությամբ  (հավանաբար  հետին  թվով)  թիվ  25  Ա  հրամանը՝  ինձ  խիստ  նկատողություն  հայտարարելու  մասին  հրամանը՝  դատարանի  վճռի  վկայակոչմամբ,  վերացնելու  և  անվավեր  ճանաչելու  մասին: Պ-ն  ռեկտորը  դրանով  իսկ  իր  գործառույթը  համարել  է  ավարտված… Ես,  իհարկե,  կարող  եմ  դիմել  իրավապահ  մարմիններին  իր  պաշտոնեական  լիազորությունները  ռեկտորի  կողմից  չարաշահելու  փաստի  առթիվ  քրեական  գործ  հարուցելու  և  նրան  քրեական  պատասխանատվության  ենթարկելու  պահանջով.  մանավանդ,  որ  ռեկտորի  ակնհայտ  ապօրինի  գործողությունների  պատճառով  ես  հարկադրված  եմ  եղել  դիմում  գրել   և  ազատվել  աշխատանքից  (որը  հստակ  ձևով  արտացոլվել  է  նաև  նրան  ուղղված  իմ  16.07.2018թ.  դիմումում),  որի  արդյունքում  ինձ  պատճառվել  է  ոչ  միայն  էական  նյութական  վնաս,  այլև  բարոյական  վնաս,  որի  մասին  վերը  նշեցի.  ուստի,  մասնավորապես,  նոր  կոնֆլիկտային  վիճակներից  խուսափելու  համար  ողջամիտ  մոտեցումն  այն  կլիներ,  որ  պ-ն  ռեկտորը  կոլեկտիվում  ներողություն  խնդրեր  (ներողություն  խնդրելը  տղամարդկային  է…)  իմ  նկատմամբ  իր  ոչ  իրավաչափ  վերաբերմունքի,  գործելակերպի  համար  և  իր  նախաձեռնությամբ  ուղղեր  թույլ  տված  «սխալները»… (Դա  նաև  նկատելիորեն  կթուլացներ  լարված  մթնոլորտը  բուհում,  կնպաստեր  առավել  կամ  պակաս  չափով  բնականոն  վիճակի  ստեղծմանը  ևն.  թե  չէ  մեր  «կոտոշները  տնկելով»  լավ  բանի  չենք  հասնի… Մենք  այդ  մարդու  կամայականությունների  պատճառով  ամիսներով  «քարշ  ենք  գալիս»  դատարաններում,  կրում  նյութական  և  բարոյական  վնասներ,  անընդհատ  ստրեսային  վիճակների  մեջ  ընկնում,  իսկ  ինքը  շարունակում  է  իր  «կայֆն  անել»,  կներեք  այդ  արտահայտության  համար,  այդպես  չի  կարող  շարունակվել.  Աստված  մի  արասցե,  այս  ամենը  կարող  է  նաև  ողբերգական  վախճան  ունենալ…):  Ես  հույս  ունեմ,  որ  Ձեր  աջակցությամբ  պ-ն  Ղուկասյանը  պատշաճ   հասկացողությամբ  կմոտենա  խնդրին˟:


Հարգանքով.

Մալիկ  Միրաքի  Թելունց

ԳՊՀ  իրավագիտության  ամբիոնի  նախկին  վարիչ.

Սյունիքի  մարզ,  գ.Խնձորեսկ

Հեռ.բջջ.՝  094 96 07 08

15.03.2019թ.


˟ Ես,  օրինակ,  չկարողանալով  առողջ  բանականության  տեսակետից.  այդ  սահմաններում  տեղավորել,  բացատրել  պ-ն  Ղուկասյանի  ակնհայտ  ապօրինի  գործողությունները,  տարակուսանք  եմ  հայտնել  նրա  ողջամտության,  հոգեկան  լիարժեքության  վերաբերյալ.  գուցե  դա  ճիշտ  է՝ Աստված  չանի…,  գուցե  սխալ.  ինչ-որ  է՝  ես  դրա  համար  ներողություն  եմ  խնդրում  նրանից.  բայց  մի՞թե  նա  չի  կարող  իմ  նկատմամբ  (կամ  նաև  մյուսների  նկատմամբ)  իր  հակաիրավական-հակաբարոյական  գործողության  կամ  գործողությունների  համար  ներողություն  խնդրել,  ուղղել  իր  սխալները  ևն.  դա  ինչ  անբացատրելի  համառություն  է... Կամ  մեկ  այլ  խնդիր՝  ես  (կամ  մեկ  ուրիշ  ենթակա  աշխատող  խախտում  է  թույլ  տվել)  կարգապահական-աշխատանքային  խախտում  եմ  թույլ  տվել  և ռեկտորն  իմ  նկատմամբ  կիրառում  է  ՀՀ  Աշխատանքային  օրենսգրքի  223-րդ  հոդվածով  նախատեսված  որևէ  տույժ՝  նկատողություն,  խիստ  նկատողություն,  աշխատանքից  ազատում՝  անկասկած  իրավունք  ունի.  իսկ  եթե  ռեկտորը,  որը  ևս  աշխատող  է,  ինքն  է  կարգապահական  խախտում  թույլ  տալիս,  ո՞վ  կամ  որ  մարմինը  պետք  է  նրան  տույժ  տա,  ի՞նչ  իրավական  ակտի  հիման  վրա: Ես  Վարչապետին   և  ԿԳ  նախարարին  քանիցս  առաջարկել  եմ  պատասխանել  այդ  հարցին,  եթե  նման  իրավական  ակտ  կա,  ապա  մատնանշվի  այն,  իսկ  եթե  այդպիսի  իրավական  ակտ  չկա,  ապա  պետք  է  լրացնել  օրենքի  բացը  և  ընդունել  այդպիսին.  ոչ  մի  հետևություն... Դրա  համար,  կամ  նաև  դրա  համար  էլ  ԳՊՀ-ում  քաոս  է,  ռեկտորն  (լինի  պ-ն  Ղուկասյանը,  թե  մեկ  ուրիշը)  ինչ  ուզում  անում  է…: ԿԳ  նախարարը  մենակ  մի  բան  է  ասում,  քանի  որ  ռեկտորը  խորհրդում  է  ընտրվել,  նրան  ոչինչ  անել  չենք  կարող… Ես  չգիտեմ  նախադպրոցական  հիմնարկներում  այդ  միտքն  ինչպես  է  ընկալվում,  բայց  ինձ  համար  այն  առնվազն  տարօրինակ  է…

   Ստացվում  է,  որ  ռեկտորի  կամայականությունների  դեմ  ոչ  մի  իրավական  միջոց  չկա,  մնում  են  արտաիրավական  միջոցները… (ՀՀ  երկրորդ  նախագահն  ասում  էր՝  Հայաստանում  տղամարդ  չկա,  բայց  պարզվում  է  կա՝  օր.՝  պ-ն  Փաշինյանը…,  գուցե  ԳՊՀ-ում  էլ  մի  տղամարդ  կհայտնվի  և  խնդիրը  կլուծի՝  քանի  որ  ուրիշ  ելք  չկա…):

      Զարմանալի  մարդ  է  «մեր  պ-ն  ռեկտորը»  գոնե  հիմա,  հավանաբար  հասկանալով,  որ  իր  գործողություններն  ակնհայտ  ապօրինի  են,  որ  կամայականորեն  խախտել  է  մարդկանց  իրավունքները,  վնաս  պատճառել  նրանց  օրինական  շահերին,  անգամ  դրանից  հետո  չի  ընդունում  նույն  այդ  մարդկանց  անհիշաչար  պատրաստակամությունը,  վիճակը  խաղաղ  ձևով  հարթելու,  իսկ  ողջամիտ  նախազգուշացումներն  էլ,  ըստ  երևույթին,  ընդունում  է  որպես  իր  հասցեին  արված  սպառնալիքներ.  (Նույնիսկ  չի  փորձում  հասկանալ,  որ  եթե  իր  բոլոր  թշնամիները  Թելունցի  նման  են,  ուրեմն  ինքը թշնամի  չունի և,  ինչպես  քանիցս  նշել  եմ,  բոլորովին  էլ  համոզված  չեմ,  որ  նրանից՝  պ-ն  Ղուկասյանից  հետո  ավելի  վատը  չի  լինի... Իսկ,  ընդհանրապես,  մի  փոքր  ինքնաքննադատորեն  մոտենալու  դեպքում  նա  պետք  է  հասկանա,  որ  իր  միակ  թշնամին  հենց  ինքն  է... մարդն,  ըստ  երևույթին,  «ինքն  իր  հետ  էլ  չունի».  չի  կարողանում  ազատվել  ինչ-որ  սևեռուն  գաղափարներից,  մտքերից,  կասկածանքներից.  սթափ  գնահատել  իրավիճակն  ու  ողջամիտ  որոշում  ընդունել,  թե  ինչ,  Աստված  գիտե...):  Բոլոր  դեպքերում  վիճակը  շատ ավելի  բարդ  է  ու  վտանգավոր,  քան  ինքը՝  պ-ն  Ղուկասյանն  է  պատկերացնում,  քան  այսպես  կոչված  «վերևներում  են»  դա  պատկերացնում... Բուհը  չի  կարելի  այս  վիճակում  թողնել՝  տանելով  դեպի  նոր  փորձությունների՝  հայտնի  չէ   թե  ինչ  հետևանքներով... Բարի՝  «Երևանյան  եղբայրության»  թեկնածուին՝  պ-ն  Ղուկասյանին,  «պահում  եք  պահեք...»,  բայց  գոնե  հենց  հանուն  իրեն  նրան  հասկացրեք  իր  սխալներն  ընդունի  և  ուղղի  դրանք՝  փոխի  իր  գործելակերպը.  թե  չէ  մարդուն  թողել  ու  թողնում  եք,  որ  «ինքն  իր  գլուխն  ուտի...»,  դա  ազնիվ  չէ: