ԲԿ-ի արդիականացումը կանխել է բնակիչների հոսքը` Երեւան

28/03/2019 22:03
ԲԿ-ի արդիականացումը կանխել է բնակիչների հոսքը` Երեւան

Շիրակի մարզի Գյումրու բժշկական կենտրոնը, վերջին ժամանկներս արդիական բուժսարքավորումներ ձեռք բերելուց հետո, կարողանում է ազգաբնակչության համար  մատչելի եւ որակյալ բուժծառայություններ իրականացնել:

Հատկանշական է, որ հիվանդանոցի այցելուներին ոգեւորել է կենտրոնի միջանցքներում փակցված հայտարարությունը, որտեղ ասվում է, որ բժշկական օգնության եւ սպասարկման դիմաց օրենքով սահմանված վճարումները կատարվում են հիվանդանոցի՝ Գյումրու բժշկական կենտրոնում տեղադրված դրամարկղում։ Այստեղ գրված է նաեւ պահանջել վճարման կտրոնը, իսկ բուժանձնակազմի կողմից լրացուցիչ, չհիմնավորված վճարումներ պահանջելու դեպքում՝ այցելուներին խորհուրդ է տրվում դիմել հիվանդանոցի վարչական մաս։

-Անցյալ տարվանից նվազել է մարզի բնակչության հոսքը մայրաքաղաքային հիվանդանոցներ: Մեր մոտ Գյումրիում էլ են սրտի ինվազիվ վիրահատություն անում, լիարժեք հետազոտություններն կատարում, գներն էլ են հարմար ժողովրդի գրպանին, բժիշկների վերաբերմունքն էլ լավացել է էլ ավելի դեպի լավը,- ասում է գյումրեցի Արուսյակը, ով խնամում է վիրահատված ամուսնուն,-Աչքի բժշկությունն էլ է լավացել, մենք վճարովի ծառայություններից չենք խուսափում, մնում է լավ մասնագետներ ու սարքավորումներ լինեն, որ դիմելուց հետո էլ բուժվենք։ Իսկ Գյումրիի հիվանդանոցի բժիշկներին դիմելիս զգում ենք, որ օր-օրի ավելի հոգատար են դառնում, նոր ապարատներն ու բժշկների սրտացավությունը զգում ենք, նախկինում էլ վատ չէր, բայց ժամանակների հետ շատ բաներ ավելի օգտակար ու հասանելի է դառնում։ Մաքրությունն ու կարգապահությունը առաջնահերթություն է էստեղ, դաժե տուրիստնետների համար են լավ պայմաններ ստեղծում, որ Հայաստանի երկրորդ քաղաքում առողջության հետ խնդիրներ ունենալու դեպքում նույնիսկ տուրիստները իրենց ապահովված զգան,- պատմում է հիվանդանոցի անցուդարձին հետեւող կինը։   

Հ․Գ. Եթե Շիրակի ազգաբնակչությունը այսօր զգում է կատարված փոփոխությունների արդյունավետությունը, ուրեմն կարելի է արձանագրել, որ տնօրինության եւ բուժանձնակազմի ամենօրյա պատասխանատվությամբ կատարված աշխատանքները զուր չեն անցնում։ 


R