Չստացված կադրը. Հովհաննես Հակոբյան

25/03/2019 20:57
Չստացված կադրը.  Հովհաննես Հակոբյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս  Պետրոսյանը, ըստ մեր մարզպետարանի լրատուների, ի հեճուկս իր քաղաքական ախոյանի`Սասուն  Միքայելյանի, աշխատանքից  ազատել է Հրազդանի  ԲԿ-ի տնօրենի, մոլի սասունական տեղակալին և նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակել Գեղարքունիքի մարզի Վարդենիս բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հովհաննես Հակոբյանին: Վերջինիս նշանակումը զարմանալի էր այնքանով, որ տնօրենի պաշտոնում հիվանդանոց տանուլ տված Հովհաննես Հակոբյանն աչքի է ընկել սխալ կառավարման քաղաքականությամբ եւ Վարդենիս ԲԿ-ն ոտքի կանգնեցնելու եւ աշխատացնելու փոխարեն, հաստատությունը հասցրեց օպտիմալացման:

Ըստ Ան մեր աղբյուրների, Վարդենիսի ԲԿ-ում Հ. Հակոբյանն ունեցել է սեփական լաբորատորիա, որի միջոցով պետական գումարներ է գրպանել: Ըստ նույն աղբյուրների, վիրաբույժ` Հ. Հակոբյանը  հիվանդներից  պետականորեն սահմանված գումարներից, կրկնակի գումարներ է պահանջել:

Ինչպես ասում են` արկածներն առջեւում են...

Անի Մադոյան