Խոսում է քաղաքը. Կարեն Կարապետյանի վերադարձը՝ հանրային պահանջ

25/03/2019 20:40
Խոսում է քաղաքը. Կարեն Կարապետյանի վերադարձը՝ հանրային պահանջ

«Թավշե  հեղափոխություն» կոչվածը մեր երկրի տականքին հանեց  ջրի երես, ու տականքն այսօր, մեր աչքի առաջ ցինիկաբար, անխնա որկրամոլությամբ ավերում, քանդում  է  տարիներով ստեղծածն ու ազգային արժեքները, որը  սերնդե-սերունդ ժառանգեցինք մեր պապերից:

Բոլորիս աչքի առջև, քինախնդրությամբ  այսօր քանդվում է Հայաստանը՝ Նիկոլի լևոնական կեղծ ժպիտով, «բիչոկ» հավաքելով: Բայց, Նիկոլ-Լևոն կեղծ հեղափոխության դիմակն արդեն  պատռված է:

Խաբված ու հիասթափված հայ հանրությունն այս օրերին սկսել է արթնանալ կեղծ հեղափոխական լեթարգիական քնից ՝ գիտակցելով, որ Հայաստանն այս օրը չէր ընկնի, եթե երկրի ղեկին լիներ նախկին վարչապետ՝ Կարեն Կարապետյան  պետական գործիչը: Ամենուր, վերջինիս մասին խոսում են, որպես քաղաքական պերսոնաժի, բարձր ինտելեկտի տեր, բանիմաց  ու լավ կառավարչի:Այսօր, Կարեն Կարապետյանի վերադարձը դարձել է համընդհանուր հանրային պահանջ ու երկրի փրկության փրկօղակ: Փողոցներում` հոծ խմբերով կուտակված մարդկանց  քննարկվող թեման , հիմնականում սրա մասին է: 

-Կարեն Կարապետյանը կլինի այն «ցունամին», ով ջրի երեսից կսրբի տականքին ու երկիրը դուրս կբերի նիկոլական ճահճից, քանի որ գահավիժող Հայաստանն ու աղքատության ճիրաններում թփրտացող  բնակչությունն  այլևս սպասելու ժամանակ չունեն:

Ամալյա Սահակյան