Նոր ղեկավար, նոր շենք

24/03/2019 23:16
Նոր ղեկավար, նոր շենք


Գեղարքունիքի մարզի Մարտունի ԲԿ-ում արդեն 3 ամիս է,  ինչ աշխատանքից ազատված նախկին տնօրեն Վարդան Կարապետյանին փոխարինել է նոր նշանակված Անդրանիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Մարտունու ԲԿ-ն  որպես սահմանամերձ առողջապահական կենտրոն, տարիներ  ի վեր գտնվում է անմխիթար ու բացթողի վիճակում: Նախկինում՝ աշխատանքից ազատված նախկին գինեկոլոգիայի բաժնի պետի սկանդալային հարցազրույցներից ու ելույթներից հանրությունը տեղեկանում էր, որ ԲԿ-ում տիրում է աշխատանքային ոչ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ:

 Սակայն դա չէր հուզում նախկին տնօրեն Վարդան Կարապետյանին, «թավշե» հեղափոխությունից ոգևորված, վերջինս վստահ էր, որ երկար էր ղեկավարելու նման գործելաոճով: Ցավոք, «թավիշն» էլ կտրեց նրա ղեկավարման թելը: Աշնան վերջում ընդմիշտ հրաժեշտ տվեց ԲԿ-ին: Նախնական տեղեկություններով, Վ. Կարապետյանը  պատրաստվում է  մեկնել  ՌԴ՝ մարտունեցի գործարարների հրավերով:

Նոր տնօրեն նշանակված Անդրանիկ Հարությունյանը բիզնես միջավայրի ներկայացուցիչ է: Նրա մասին խոսելիս տեղաբնակները շեշտում էին, որ Ա. Հարությունյանը լայնախոհ, առողջապահական ոլորտի գիտակ ու պրագրամատիկ անձ է:

Փորձեցինք նորանշանակից տեղեկանալ Մարտունու ԲԿ-ի շենքի  հետագա ճակատագրի մասին:

-Մարտունու ԲԿ-ի շենքն արդեն իսկ ներառված է պետական ծրագրով, ունենք նախնական շենքի  էսքիզը, -ասաց Ա. Հարությունյանը,-ներկա պահին մտահոգված ենք շենքի  բակի պարիսպային հատվածով, որն ըստ նախագծի բացակայում է, քանի որ նախագիծը եվրոպական է, այն այսօր, թեժ քննարկման թեմա է դարձել՝  համապատասխան մասնագետների հետ :

Գալյա Մարկոսյան