Ապարան.20 գյուղական և 1 քաղաքային համայնքների ներկա խրոնիկան

23/03/2019 22:39
Ապարան.20 գյուղական և 1 քաղաքային համայնքների ներկա խրոնիկան


Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ 2017թ-ի նոյեմբեր ամսից համայնքների խոշորացման ծրագրի իրագործումից հետո Ապարան համայնքը դարձավ Հայաստանի ամենամեծ համայնքը՝ ընդգրկելով 20 գյուղական ու  մեկ քաղաքային վարչական տարածքներ:


Պահելով երկրի ամենամեծ համայնքը մեր կայքի ուշադրության կենտրոնում,  փորձեցինք մոտիկից ծանոթանալ ներկա պահին կատարվող աշխատանքներին՝ համայնք առ համայնք:


Հարթավան

Հարթավան համայնքի վարչական տարածքի մշակույթի տունը և հանդիսությունների սրահի հարևանությամբ հիմնովին վերանորոգվել է խոհանոցի համար նախատեսված սենյակը:

Քուչակ

Քուչակ համայնքում  իրականացվել են  խմելու ջրի  նոր ջրագծի կառուցման աշխատանքները:


Երնջատափ

Այս համայնքի բազմաբնակարանային շենքերում տարիներ շարունակ ամենամեծ խնդիրը կոյուղու բացակայությունն էր, այժմ այդ հիմնախնդիրը լուժված է:Համայնքի վարչական  շենքերը վերանորոգվել են: Ժամանցի կենտրոնները, հանդիսությունների սրահները նույնպես վերանորոգվել ու ստացել են նոր տեսք:


Մեր շրջայցի արդյունքում ականատես եղանք նույնանման պատկերների՝ Արագածում, Արայիում, Ափնագյուղում, Վարդենուտում,Թթուջրում և Ձորագլխում:

Սարալանջ, Նիգավան համայնքների գյուղամիջյան ճանապարհները, դեպի գերեզմաններ տանող դժվարանանցելի ճանապարհները հարթեցվել և խճալցվել  են, որը դյուրին է դարձրել թե մարդկանց և թե ավտոմեքենաների ընթացքը: Նիգավանում տեղաբնակների պատմելով լուծվել է խորքային հորից ջուր մղող պոմպի վերանորոգման աշխատանքները:


Շենավան

Այստեղ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել, բարեկարգվել է նորակառույց եկեղեցու հարակից տարածքը, ասֆալտապատվել ու կանաչապատվել է եկեղեցու ողջ տարածքը:


Ձորագլուխ

Ձորագլխի դպրոցի կոյուղաջրի հիմնախնդիրը նույնպես լուծված է:



Արագած

Ըստ արագածցիների,իրենց համայնքում, քաղաքապետ՝ Կարեն Եղիազարյանն անլուծելի թվացող  ոռոգման ցանցի գործն է գլուխ բերել, ինչպես նաև՝ արվեստի դպրոցի կոյուղագծի անցկացումը:Բնակիչները մեզ տեղեկացրեցին նաև, որ բարեկարգվել  և քարե  պատով երկկողմանի պատսպարվել է   սրբ. Աստվածածին եկեղեցի տանող 100մ երկարությամբ ճանապարհը:


Ապարան քաղաք

Համայնքի կենտրոն Ապարան քաղաքում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները:Այստեղ ահռելի գործեր են իրականություն դարձել, որի արդյունքում Ապարանը քաղաքն ամենաբարեկարգն է:Պատմում է քաղաքապետարանի աշխատակից՝ Մարիամ Քոչարյանը:

Տես՝ տեսանյութը: