Զգեստափոխված գո՞ղ

23/03/2019 12:37
Զգեստափոխված գո՞ղ

Ըստ ԵԿՄ մեր աղբյուրների, զոհված ազատամարտիկի մայր Մարոզը՝ Մարգարիտա Խաչատրյանը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, կեղծ  տեղեկատվություն է հաղորդում ՊՆ-ին՝ հավաստիացնելով, որ Քասախի Արկադի Հովհաննիսյանի անվան դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանը թշնամություն չունի զոհված հերոսի ազգականների հետ:

Մինչդեռ, ըստ մեր նույն աղբյուրների, անգամ հերոսի կնոջը արգելված է ել ու մուտ անել դպրոց:

-Մարոզը, կեղծ ու ստոր անձ է,-ասում են ԵԿՄ մեր աղբյուրները,-Գնացեք զորակոչի ժամանակ, նորակոչիկների հավաքատեղի և  տեսեք ի՞նչ է կատարվում նորակոչիկների հարազատների հետ: Մարոզը հախ ու հաշիվ է անում, նա է որոշում, թե համապատասխան գումարի դիմաց, որ նորոկոչիկը որտե՞ղ կծառայի, իսկ դուք ասում եք թավիշ-մավիշ, նիկոլաշիշ...:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ, մեր ընթերցողներին  մենք անդրադարձել էինք Քասախի դպրոցի անառողջ մթնոլորտին ու տնօրենի և եղբոր չարաշահումներին, որոնք վարչապետի թիկնապահ, Նիկոլի պայուսակը քարշ տվող, իրենց զարմիկ՝ Ղազար Ղազարյանի հովանու ներքո անարգել պետական գումարներ են լվանում ու գրպանում:Այս մասին մեզ տեղեկացրել էր հերոսի որդին՝ Միքայել Հովհաննիսյանը:

Հիշեցնենք նաև, որ մեր հրապարակած հոդվածի հիմքով քննչական գործողություններ են ընթանում դպրոցում:

Նարինե Հասրաթյան