Ահազանգ. Մայրն ամոթից հիվանդանոց է ընկել

23/03/2019 01:16
Ահազանգ. Մայրն ամոթից հիվանդանոց է ընկել

Քիչ առաջ, Զարթոնք գյուղի բնակիչները զանգահարելով HZHAM.am  կայքին տեղեկացնում են, որ իրենց համայնքում մի քանի օր տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով տուժել է համայնքի բնակչուհի Գրավիչ Ղազարյանը։ Զարթոնքցիները պատմում են, որ Գրավիչ Ղազարյանը ցուցարար Կարեն Ղազարյանի մայրն է, ով իր որդուն շատ անգամները խնդրել է, որ ցույցերին չմասնակցի ու հանիրավի չվարկաբեկի համայնքի ղեկավար՝ Պարույր Սարգսյանին, ով շատ անգամներ է օգնել Ղազարյան ընտանիքին։ 

-Խեղճ կինը ընկավ հիվանդանոց, Կարենին ամեն օր խնդրել է, ամոթանք տվել, ասել, որ գոնե դու մի կանգնի ցույցի մասնակիցների կողքին, ես չեմ մոռանա, որ գյուղապետը մեզ բոլոր հարցերով օգնել է։ Երախտապարտ կինը վատացել է, չգիտենք ճնշու՞մն է բարձրացել,  թե ի՞նչ խնդիր է,-պատմում է զանգահարած կանանցից մեկը։

Վերջիններս տեղեկացրին նաեւ, որ Կարեն Ղազարյանի ընտանիքին նախկինում 200 հազար դրամով եւ դեռ ավելի սոցօգնություններ է տրամադրվել գյուղապետարանից։

-Կգա մի օր, որ  Զարթոնքում կավարտվեն ցույցերը ու  կյանքը ընթանա բնականոն հունով, թե ինչպես են նայելու մի մարդու աչքերի մեջ ում փորձում են սուտ զրպարտել, վիրավորել ու սադրել։ Ամեն ինչ անցնելու է, իսկ բեմականացված ցույցերի վատ հետեւանքները գյուղի ժողովրդի համար վատ օրինակ կծառայի։ Դհոլ խփող երեխաներն էլ կմեծանան ու կհասկանան, որ իրենք պետք է մեծերին հարգեին, այլ ոչ թե թողած դաս ու դպրոց դառնան ջան գյուլում ցույցերի մասնակիցներ,-այսպես եզրափակեցին իրենց խոսքը զարթոնքցիները։