Lurer.com ի ստահոդ հոդվածի հետքերով. Պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հերքեց

22/03/2019 00:14
Lurer.com ի ստահոդ հոդվածի հետքերով. Պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հերքեց

Քիչ առաջ մեր կայքին են դիմել մի խումբ զայրացած մերձավանցիներ և խնդրել այցելել համայնք ու մեկ առ մեկ լսել իրենց՝ վեր հանելով ճշմարտությունը:

Վերջիններս վիրավորված են  Lurer.com-ի անստորագիր, զրպարտական  «Գյուղապետի որդին, քրեական  հեղինակությունների աջակցությամբ, հողերը գողանում է» վերտառությամբ պատվիրված հոդվածից, որտեղ ակնհայտ ձևով զրպարտանքի եւ սուտ մատնության են ենթարկվում Մերձավանի համայնքապետի որդիներն՝ անհիմն մեղադրվելով հողերի գողության, վաճառքի  մեջ:

Հեռախոսազրույցում Մերձավանի համայնքապետ՝ Լյովա Գրիգորյանն ասաց, որ հեռախոսով անձամբ է խոսել «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հետ, ով ասել է, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից և գիշերը ոչ ոքի հետ չի հանդիպել, ավելին՝ անլուրջ է համարում տպագրված անստորագիր հոդվածը, որտեղ իր անունն անթույլատրելի ձևով օգտագործված է:

-Հոդվածում  մատնանշվում են քրեական հեղինակությունների կապը իմ որդիների հետորը  սուտ է, ինչպես Նարեկ Մկրտչյանի անունն է շահարկված, այդպես էլ Ժիրայր Բրուտյանի և Գրիգորի Գրիգորյանի անուններն են կեղծ շրջանառության մեջ առել՝ ինչ-ինչ ստոր նպատակներ հետապնդելով,- վստահեցրեց Լյովա Գրիգորյանը:

- Վոլոդյա Գրիգորյանը 3 տարի է, ինչ Եվրոպայից վերադարձել է և  ՀՀ օրինական դաշտում աշխատացնում է հանքավայր,- վստահեցնում են ուսուցիչները,- հարգված ու սիրված անձ է համայնքում, բիզնես  շահույթից համայնքապետի որդիները  բարեգործություններ են  անում համայնքում՝ վերանորոգելով համայնքի դպրոցի 8 դասասենյակները, սոցիալապես անապահով մարդկանց հարեհաս լինելով եւ այլն:

-Ավելին՝ ասենք, դուք որտե՞ղ եք տեսել, որ համայնքի բյուջեի միջոցներով դպրոց վերանորոգեն: Շուրջ 60 մլն դրամ համայնքապետը հատկացրել է դպրոցի անմխիթար վիճակից դուրս գալուն, թեև դպրոցը մարզպետարանի սեփականությունն է: Այցելեք դպրոցի պաշտոնական կայքը և այնտեղ կհանդիպեք գրիգորյանների օգնությամբ կատարված աշխատանքներին; Ձեռքներդ հեռու՛ Մերձավանից: Մեզ ծանոթ  են հոդվածի ետևից երևացող ականջները, համայնքում բոլորը մեկմեկու լավ են ճանաչում,-պատմեցին մանկավարժները:

Վոլոդյա Գրիգորյանը չհերքեց, որ ինքը զբաղվում է հանքարդյունաբերությամբ.

-Գործում եմ բացառապես օրենքի դաշտում, օրենքի տառին համապատասխան,-հեռախոսազրույցում պատասխանեց մեր հարցին Վ. Գրիգորյանը:

Հ.Գ. Լրագրողական շրջանակների տեղեկություններով, «Ժողովուրդ» թերթի լրագրողներն իրենց պատգամավոր-խմբագրի հետ լծվել են Գրիգորյաններին  փնովելու գործին, ո՞վ է պատվիրատուն, ի՞նչ ստոր զրպարտանք ու գործարք են կատարում ծախու գրչակները, սա արդեն այլ թեմա է, որին կանդրադառնանք մեկ առ մեկ, երբ կփորձեն շարունակել զրպարտանքն ու հայ հանրության մոլորեցնելը:

Հասմիկ Ավագյան