Հացադուլավորին Քասախում ոչ ոք չզորակցեց. Շոուն տապալվեց

19/03/2019 17:08
Հացադուլավորին Քասախում ոչ ոք չզորակցեց. Շոուն տապալվեց

Քիչ առաջ, Քասախի մեր ընթերցողների տեղեկացմամբ, իրերն հավաքեց ու հեռացավ հացադուլ հայտարարած ավագանու անդամ՝ Արթուր Մարդանյանը: Շուրջ հինգ օր հացադուլ նստած ավագանուն Քասախում ոչ ոք չաջակցեց: Այդ օրերի ընթացքում, մամուլի ներկայացուցիչները հերթով  լսում էին համայնքապետի հրաժարականը պահանջողին, ով հավաստիացնում էր, որ համայնքը դժգոհ է իր ղեկավարից, սակայն հակառակն էին պնդում տեղաբնակները, ուշունցներ ու  հիշոցներ հղելով, իրենց լեզվով ասած՝ Վարդուշիկի Արթուրիկին, ով, ըստ նրանց, Սասուն Միքայելյանի պատվերն էր կատարում:

Հ.Գ. ԵԿՄ մեր աղբյուրների փաստմամբ, այս օրերին փրփրած է Հրազդանցի Մանվել 2-ը, ով ըստ նրանց, մի այլ դերի մեջ է մտել ու ցանկանում է ի լուր աշխարհի ցույց տալ, որ երկրում բոլորն են իրեն հպատակվելու: Իսկ թասիբով քասախցիներն էլ թե՝ Սասուն հասար, իջի՛ր: