Արարատցի Սալամանդրը շարունակում է մնալ առաջին հորիզոնականում

19/03/2019 01:36
Արարատցի Սալամանդրը շարունակում է մնալ առաջին հորիզոնականում

Ավշարի դպրոցի տնօրենի հրաժարականի պահանջով, ծնողների ու ուսուցիչների կազմակերպած մի քանի օրյա  դասադուլը դամոկլյան սրի պես կախված է մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխին: 

Վերջինիս մերձավոր շրջապատից տեղեկացնում են, որ հայտնի «թռչող կոկորդիլոսների» պատմությունից հետո Սալամանդրի պիտակավորումը ստացած Գարիկի ու Նիկոլի միջեւ ծանր խոսակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ քավոր Նիկոլն իր տհաս սանիկին զգուշացրել է այլեւս աղմկահարույց պատմությունների մեջ չընկնել, քանի որ նման միջադեպերից հետո, հենց իր՝ Նիկոլի օր-օրի նվազող վարկանիշն էլ ավելի է գահավիժում:

Ու դեռ ֆլորա-ֆաունա թեման չմարսած, Սալամանդրը նոր սկանդալի մեջ է հայտնվում: Պարզվում է, որ մարզի դպրոցների տնօրեններին շանտաժով ու սպառնալիքով աշխատանքից ազատելուց հետո, սա իր բարեկամներին է աշխատանքով ապահովում: Ինչը նաեւ ինքը ստիպված խոստովանեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատ կատարած անակնկալ այցի ժամանակ:

Արարատի մարզի չար լեզուները փսփսում են, որ մարզպետարանում շունչները պահած սպասում են Նիկոլի որոշմանը՝ կպահի՞ սանիկին, թե՞ ոչ: Ըստ նույն լրատուների, հատկապես տխուր է մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, ով ասում են մտերմիկ հարաբերությունների մեջ է երկրենցաղների գենետիկան ուսումնասիրող Գարիկի հետ:

Չար լեզուները հավատացնում են, որ մարզին վերաբերվող բոլոր կարեւոր որոշումներում հատկապես որոշիչ է Լիլիթի խոսքը: Ու դա է պատճառը, որ իրենց հուզող հարցերով մարզպետարան այցելած մարզային ենթակառուցվածքների ղեկավարները Լիլիթ Միրզախանյանի աշխատասենյակով են անցնում: Արդյունքում երիտասարդ աղջիկը հասցրել է ձեռք բերել «Կուկլա Բանբաներկա» անունը:

Ու հիմա, Նիկոլի «նետ»-ը որոշիչ է լինելու: Կշեռքի նժարներից մեկին մարզի գիտակից ազգաբնակչությունն է, մյուսին՝ մի երկու լածիրակ քայլո. վոժդի նվազող վարկանիշը ուսերին...


Աննա Գրիգորյան