Ասֆալտի ֆիդայինի սիրտը սամալյոտի մի՞ս է ուզում. Գեղամը ոսկե սկուտեղի վրա՞ կմատուցի Քասախը Սասունին

18/03/2019 00:33
Ասֆալտի ֆիդայինի սիրտը սամալյոտի մի՞ս է ուզում. Գեղամը ոսկե սկուտեղի վրա՞ կմատուցի Քասախը Սասունին


«Արցախի հերոսամարտն այդքան կարևոր չէր, որքան այս հեղափոխությունը»,- այս տխմար արտահայտության հեղինակը, նույն ինքը՝  կոտայքցի զգուշոնի Մանվել 2-ը՝ Սասուն Միքայելյանն, այս օրերին, պարզվում է, Քասախ համայնքում սերիալ է նկարահանում, մեկ դերասանով, ավագանու անդամ, հացադուլ հայտարարած՝ Արթուր Մարդանյանով:

Ըստ տեղաբնակների, հրազդանցի Սասունն այս անգամ աչք է տնկել իրենից ավան հիշեցնող Քասախ համայնքի վրա ու ախորժալուր մի սցենար է գրել, Քասախի թիվ 2-րդ դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանի եղբոր՝ Գեղամի ձեռագրով, ըստ որի,  համայնքի կենտրոնում, «զոնտիկի» տակ հացադուլ հայտարարած, իրենց համայնքի բնակիչ, կնոջ անունով  հանրահայտ՝ Վարդուշիկի Արթուրը հեղափոխություն պիտի իրականացնի ու տապալի արցախյան մարտերի մասնակից,  Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին՝ համոզելով քասախցիներին, որ երկրում իբր իրավիճակ է փոխվել:

Արդյունքում, համայնքի կառուցված ու գործող ենթակառուցվածքներով  Քասախ համայնքին կթելադրի այսուհետ Սասուն Միքայելյանը, ով ունի Նիկոլի ուսապարկը քարշ տվող թիկնապահ՝ Գեղամի հորեղբոր տղա՝ Ղազար Ղազարյանի համաձայնությունը:

Կոտայքի մարզպետարանի մեր լրատուի փաստմամբ, այս ամենից քաջատեղյակ է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով գլադիատոարական մարտերի մեջ է ընչաքաղց Սասուն Միքայելյանի հետ: Մարզպետն էլ ամիսներ առաջ, Քասախ այցելության ժամանակ սեփական աչքով ականատես է եղել համանյքում կատարած աշխատանքներին ու հակվել համայնքապետի կողմը:

Ըստ մեր նույն  լրատուի, այս ամենից փրփրած Սասունը որոշել է փուռը տալ երկարակյաց համայնքապետին:


Հեռախոսազրույցում, վերջինս՝ Արա Մկրտչյանը, խուսանավեց մեր հարցերին պատասխանելուց՝ ասելով, որ հեռուտալրագրողներին հարցազրույց է տալիս և որ այսօր միմիայն քասախցին է  իր ապագան որոշողը:

Հարցախույզ քասախցիների շրջանում.

 

Հացադուլավորին մատնացույց անելով, համայնքի կենտրոնում հավաքված քասախցիները հիշոցներով ու հայհոյանքներով էին խոսում ավագանու անդամ, հացադուլավոր՝ Արթուր Մարդանյանի մասին:

-Էդ հրազդանցի Սասունի քութիկն ա,-հավաստիացնում էին մեզ  քասախցիները,-Համայնքապետի համախոհները, որոնք համայնքում  90 տոկոս են կազմում ողջ օրը քֆուր են տալիս էս համբալին,- ասաց մի տարեց  քասախցի բնակիչ:

-Ա՛յ, լսե՛ք, հեռուստաընկերության լրագրողի մոտ ի՞նչ են  խոսում, -ասաց մեր շուրջ հավաքված մարդկանցից  մեկը՝ մատնացույց անելով իր համայնքցիներին, ովքեր  մեզանից  կես մետր հեռավորության վրա  լրագրողին պատմում էին, թե իրականում ո՞վ է հացադուլավորին ու իրենց համայնքապետը:


-Արա Մկրտչյանն իսկական տղայա, տղա՛, էս ո՞վ ա, որ մխտռի Քասախը ,-նկատի ունեին հացադուլավորին,-Ապարանցիք են ստեղի ապրողները, թասիբով մարդիկ, իրանց համոզելն այդքան հեշտ չէ,-հավաստիացնում էին տեղաբնակները հեռուստալրագրողին:

Հիշեցնենք, որ օրերս մեր կայքին էր դիմել  քասախցի բնակիչ՝ Միքայել Հովհաննիսյանը, փաստելով, որ  Քասախի թիվ 2  դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանը պետական գումարներ է չարաշահում եղբոր՝ Գեղամի և վերջիններիս հորեղբոր որդու, Նիկոլի ուսապարկը քարշ տվող՝ Ղազար Ղազարյանի գիտությամբ: Մեր ընթերցողներին հայտնենք, որ իրավապահներն այս առնչությամբ քննչական գործողություններ են իրականացնում դպրոցում:      


Նարինե Հասրաթյան