Ո՞վ է Զարթոնքի սցենարիստը (Տեսանյութ)

18/03/2019 00:19
Ո՞վ է Զարթոնքի սցենարիստը   (Տեսանյութ)

Արմավիրի մարզի մեր հավաստի աղբյուրները փոխանցում են մեր կայքին, որ մարզի Զարթոնք համայնքի ընդվզումը թատերականացված է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկի կողմից:

Տեղաբնակների սոցիալական իրավիճակի վրա խաղալով, հիշյալ դաշինքի պատգամավորն անձնական մկրտումներ ունի՝ Զարթոնքի համայնքապետ տեսնել իր վսահելի թիմակից մարդուն:


Հանուն այս ոհմակային խաղի, երբեմնի խաղաղ ու մեկ ընտանիք դարձած համայնքն, այսօր «Իմ քայլի» պատգամավորի գծած խաղի կանոններով  վերածվել է ռինգ հարթակի: Համայնքը բաժանված է երկու  բարիկադների. աջում՝ խաբված, քաղաքացիական գիտակցությունից զրկվածներն են, ձախում՝ խելամիտ զարթոնքցիները, ովքեր մինչ ատամները «զինված» փորձում են պահել համայնքն ու ամեն կերպ թույլ չտալ սորոսականներին Զարթոնքը բաժանել սևերի ու սպիտակների:

-Համայնքում այս կեղտոտ խաղի հետևանքով ոտնահարվում են համայնքի ազգային ավանդական սովորություններն ու մեր ազգային շահերը,-ասում է ծպտված մանկավարժը՝ խնդրելով չբացահայտել իրեն,-Համայնքապետ՝ Պարույր Սարգսյանը, ով սերում է կիրթ ու բանիմաց ընտանիքից, այսօր ապրում է երեք որդիների , երեք հարսների ու թոռների հետ:


Այս անձի կյանքն ու տեսակն օրինակելի կարող է լինել ցանկացած զարթոնքցու ու հայի համար: Ցավոք, ներկայիս իշխանություններին դուր չեն գալիս ազգային արժեքները ու գազանավարի ուղղորդում են բնակիչներին՝ ոտնահարելով մարդկային իրավունքներն ու հեղինակությունները: Ահա հեռախոսով նկարահանած տեսանյութը, դիտեք և կհամոզվեք:

Տես՝ տեսանյութը:


-Իմ Զարթոնքի  հարգարժան  հասարակություն, ուշքի եկե՛ք, ձեզ օգտագործում են իրենց իշխանությունն ամրապնդելու համար, սադրանքների զոհ մի դարձեք, չէ՞ որ մենք մի համերաշխ ընտանիք ենք, թույլ մի տվեք ձեզ գունավորեն սև ու սպիտակների, այլապես ուշ ու անդարձ կլինի ամեն ինչ,- խոսքն ավարտեց  մտահոգ ուսուցչուհին:

Գոհար Ավետիսյան