Աշտարակի ԲԿ-ն նոր տնօրեն ունի

15/03/2019 14:45
Աշտարակի ԲԿ-ն նոր տնօրեն ունի

Թերևս բոլորին է հայտնի, որ տարիներ ի վեր , Աշտարակի ԲԿ-ի անմխիթար իրավիճակը թմբկահարվում էր մամուլի էջերից: Մեր կայքին էին դիմել մեր ընթերցողները՝ տեղեկացնելով, որ երեք ամիս առաջ, ԲԿ-ում իշխանափոխություն է տեղի ունեցել:

Բուժհիմնարկի տնօրեն է նշանակվել, 20 տարվա բժշկական գործունեություն ծավալած, ատամնաբույժ Արգիշտի Հովհաննիսյանը:

Ընդառաջելով մեր ընթերցողների պահանջին, փորձեցինք սեփական աչքով տեսնել, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել Աշտարակի ԲԿ-ն:

Նորանշանակ տնօրեն՝ Արգիշտի Հովհաննիսյանը, ըստ ԲԿ-ի բուժ աշխատակիցների, իր սեփական միջոցներով, գնել է հիվանդանոցին անհրաժեշտ անկողնային պարագանների ողջ փաթեթը, ներառյալ՝ բրդյա ծածկոցները:


-Մեր նոր տնօրենն անհատական միջոցներով է բացել լվացքատուն՝ 2 լվացքի մեքենայով,-պատմում էին բժիշկները,-նախկինում 1 շտապ օգնության բրիգադ էր աշխատում՝ սպասարկելով շուրջ 15 հազար բնակչության:


Նոր տնօրենն այսօր արդեն ԲԿ-ին ապահովել է երկրորդով, որը մեծ ձեռք բերում է համարվում: Լուծված է խմելու ջրի հարցը: Նախկինում ջրի ծորակները փակված էին:

Ծննդաբերական բաժանմունքում՝ բժշկուհի Զինա Թեմուրովնան էլ հավաստիացրեց, որ 24 ժամյա գրաֆիկով ջրի հարցը լուծված է, սանհանգույցները՝ վերանորոգված:

-Բարի կամքի դեպքում, փաստորեն, ապահովվում է լավ աշխատանքը,-ասաց Զ. Թեմուրովնան:

Գինեկոլոգիայի բաժնի վարիչ՝ Սարգիս Սաժումյանն էլ տեղեկացրեց, որ խմելու ջրի 5 տոննայանոց լիզենզավորված ջրի բակ է տեղադրվել:

-Ամենուր հաճելի մաքրություն ու հսկողություն է սահմանված նոր ղեկավարի կողմից, որը ոգևորող է ու տրամադրող,- հավատացրեց բժիշկը:

Իսկ նորանշանակ տնօրենը տեղեկացրեց, որ Ֆրեզնոյի հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ համատեղ ձեռք է բերվել հելիգոպարգերկ թեսթային հետազոտման բուժսարք:Այս տարվա սեպտեմբեր ամսին, Ֆրեզնոյի բժիշկները Աշտարակ ԲԿ-ում անվճար վիրահատություններ կիրականացնեն՝ Արագածոտնի մարզի բնակչության շրջանում,-ասաց Արգիշտի Հովհաննիսյանը,-Աշտարակ ԲԿ-ում տեղադրված է նաև հորմոնային ախտորոշիչ բուժսարք, վերակենդացման բաժանմունքը վերազինվել է նոր արդիական սարքավորումներով:

 

Արգիշտի Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց նաև, որ Աշտարակի քաղաքապետ Թ. Շահվերդյանի անմիջական օգնությամբ վերանորոգվել է մեկ հիվանդանոցային պալատ, օգնել է տեխնիկայով, որի միջոցով հնարավոր է եղել  տարիներով կուտակված 2 ավտոմեքենա աղբ հեռացնել ԲԿ-ի բակից:


Քաղաքապետի տրամադրած աղացած ասֆալտով հնարավոր է եղել բարեկարգել բակը և այլն:

-Նոր ծրագրերն ու գործերը դեռևս առջևում են,-խոսքն ավարտեց Արգիշտի Հովհաննիսյանը: