Արթիկ. Երբեմնի պատգամավորը զլանու՞մ է կատարել ՏԻՄ պարտականությունները

15/03/2019 00:38
Արթիկ. Երբեմնի պատգամավորը զլանու՞մ է կատարել ՏԻՄ պարտականությունները

HZHAM.AM կայքին են դիմել Արթիկ քաղաքի բնակիչները, տեղեկացնելով, որ քաղաքապետարանը մատնված է անգործության։ Ըստ քաղաքացիների, քաղաքապետ Մխիթար Վարագյանն արթիկցիների համար  անհասանելի ղեկավար է։

-Քաղաքապետին չենք տեսնում, քաղաքին վերաբերող խնդիրներով իրա նազիր-վեզիրներն են հարցեր լուծում եւ հավանաբար սուտ ու սխալ տեղեկություններ տալով։ Արթիկցիները քաղաքը լքում են, միայն քաղաքապետարանի աշխատակիցներն են քաղաքի արտոնյալները, իսկ մեր՝ բնակիչներիս դիմումներն ու խնդիրները Արթիկում մնում են անպատասխան ու անլուծելի։ Քաղաքապետարանի աշխատակիցները շատ կոպիտ են վերաբերվում բնակիչների հետ, երբ ինչ-որ հարցով դիմում ենք։ Նայեք հրապարակի տարածին, Ամանորի օրերին զարդարված  ծառների լույսերը մինչ օրս չեն հավաքել, այդքան, որ անգործ են։ Մեր դիմումների պատասխանները նույնիսկ չենք ստանում քաղաքապետարանից, -պատմում է քաղաքի բնակիչ Դավիթ Կիկոյանը։

Քաղաքացիները դժգոհում են, որ Մխիթար Վարագյանը ասում է, որ ինքն է քաղաքի տերը, ու դրանից քաղաքը ոչ թե զարգանում է, այլ օր-օրի վերածվում է գյուղաքաղաքի։

-Մարալիկն էլ է մեզանից առաջ անցել,  քաղաքը զիբիլանոց են դարձրել, տեր չկա, տիրական չկա։ Հեղափոխությունը մնացել է ճամփին, չի հասնում Արթիկ, գիդեն, որ վարչապետի քաշին տարան մեկ բաժակ կոնյակ խմցրին, աշխարհով էլ մեկ արին, գիդեն իրանց ամեն ինչ կարելի է,-պատմում են մարդիկ քաղաքում։  

Ի դեպ, վերջերս, ըստ քաղաքացիների, երբ Մխիթար Վարագյանը բացակայել էր Արթիկից, քաղաքում լուրեր էին պտտվում, որ քաղաքապետին վարչապետն է գործուղել ԱՄՆ։

-Նույնիսկ քաղաքապետարանի աշխատողներից են ասել մեզ, որ Նիկոլն է Մխիթարին ուղարկել Ամերիկայի Միացյալ նահանգներ, որպեսզի զենքի պայմանագիր կնքի, ծիծաղելի է չէ՞։ Ժողովրդին հիմարի տեղ չի կարելի դնել, միայն քաղաքապետարանի անգործ աշխատողները տարեկան 80 մլն 900 հազար աշխատավարձ են ստանում, հավանաբար անգործության աշխատավարձն է դա։ Մենակ թողես ասեն մենք Նիկոլի թիմից ենք, բայց մենք գիտենք, որ իրենք հանրապետական են  մինչեւ հիմա, վարչապետի անունը տալով իրենց գործերը առաջ կտանեն,-ասում են քաղաքացիները։

Արթիկի բնակիչ Սամվել Յուզբաշյանը համաժողովրդական շարժման ընթացքում Մոսկվայից վերադարձել է Հայաստան, որպեսզի հայրենի ծննդավայրում շարունակի աշխատել, սակայն Արթիկում քաղաքապետարանի աշխատակիցները վերջինիս համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում։

Մանրամասները՝ տեսանյութում 


  Հ.Գ. Մինչեւ արթիկցիները բողոքում են իրենց քաղաքապետի անգործությունից եւ կողմնակալ վերաբերմունքից, Մխիթար Վարագյանը մեր կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ հերքում է պահանջում՝ շեշտելով, որ Նիկոլը հետաքրքրված չէ, Դավթի փողերով: Քաղաքապետի պատասխան նամակը ստորեւ ներկայացնում ենք: Իսկ բնակիչների բողոքներն ու քաղաքապետի արդարացումները թողնում ենք ընթերցողի դատին: