Քասախի դպրոցում ստուգումներ կանցկացվեն

15/03/2019 00:16
Քասախի դպրոցում ստուգումներ կանցկացվեն


Այսօր, Կոտայքի մարզի Քասախի թիվ  2 դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանը, մեր լրագրողին տեղեկացրել է, որ մարզպետարանը մեր հրապարակման առնչությամբ  մոտ օրերս աուդիտ ստուգումներ կանցկացնի դպրոցում՝ մեր հրապարակման առնչությամբ: Տեղեկացնենք, որ այսօր, դպրոցի կառավարման խորհուրդը նիստ էր գումարվել խորհրդի անդամ՝ Վարդուհի Հովհաննիսյանի պահանջով: Վերջինս պահանջում էր տրամադրել պարգևավճարների ցուցակը: Քվեարկումը նախօրոք, ըստ Վ. Հովհաննիսյանի արդեն բեմականացված էր ու քվորումը կայացավ երեքը՝ երեքի: Պահանջը՝ մերժվեց:

Պայծառ Ղազարյանը հայտարարեց, որ պարգևավճարների ցուցակը մասնակի ձևով կհրապարակվի դպրոցի ֆեյսբուքյան էջում: