Սասունավարի շմոն՝ ՏԻՄ ունևորների շրջանում

15/03/2019 00:13
Սասունավարի շմոն՝  ՏԻՄ   ունևորների շրջանում


ԵԿՄ մեր լրատուի հավաստմամբ, վանատուրցի  Մանվելը, կներեքё Սասուն Միքայելյանը, ամեն պահ ու վայրկյանն օգտագործում է գումարներ դիզելու ու հարստանալու համար: Օրերս, ըստ մեր լրատուի,  Սասունը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Կոտայքի մարզպետարանի հանրահայտ կոռուպցիոններ,  ՏԻՄ վարչության պետ Հարություն Ալեքսանյանի հետ՝ մարզի ՏԻՄ ղեկավարներին սասունական հարկման դաշտ բերելու համար:

Երկրորդ շնչառություն ստացած, ըստ մեր լրատուի, «բջուկ»  Հարութը  նոր թափով սկսել է իր կոռուպցիոն սև գործը: Ըստ շշուկների, թիրախում Ակունքի համայնքապետն է:

Այս առումով, ամուսնուց ետ չի մնում  իր գործառույթներում անկաշկանդ  ՏԻՄ վարչության պետի կինը` Եղվարդի թիվ 3 դպրոցի տնօրեն Լիլյա Աղայանը: Չնայած դեռևս 1 տարի է ինչ Լիլյա Աղայանն աշխատում է, սակայն, վերջինս, արդեն անարգել,  Սասունի հովանավորչությունը թիկունքում զգալով՝  պետական գումարներ է դուրս գրում՝շինարարական նյութերի տեսքով, հաշվի չառնելով, որ դպրոցը հիմնահատակ վերանորոգված է, դեռեւս 2008թ-ից:

-Գյա՛, Հարու՛թ, իմալ որ Էրեւանի կենտրոնում տորթի խանութ ես առել տղիդ համար, հմալ մի խանութ էլ Սևակիս կառնիս, գյա՛, իմցա՞ր,- իբր կատակել է Ս. Միքայելյանը, ապա՝ դառնալով սեղանակիցներին,Սասունն ասել է.

 - Էս մասին, բերաներիցդ խոսք դուրս չգա, թե չէ կգնաք տուն՝ դիվան քշելու,-սպառնացել է Մանվել 2-ն իր շրջապատին:

ԵԿՄ մեր լրատուն փաստեց նաև, որ այս պահին  Արաբական Միացյալ Էմիրություններում է գտնվում Հարություն Ալեքսանյանի որդին:

Կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ Նիկոլի թիմը քերում է երկիրը մի այլ ձևով, եթե Նիկոլն ու  իր կինը տանում են միլիոններով, թիմը տանում է  100 հազարներով:

Ո՞վ է բռնելու այս ցերեկային գողերի ձեռքը, հարցը դեռևս  հռետորական  է:

 Անհերքելի է, որ  նիկոլական քաոսային այս  իրականությունում ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:

Շարունակելի:

Նարինե Հասրաթյան