Շախմատի կանանց թիմը պարտվել է

12/03/2019 11:26
Շախմատի կանանց թիմը պարտվել է

Շախմատի Հայաստանի կանանց հավաքակը նորից պարտվեց աշխարհի թիմային առաջնությունում:


Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցում էր Ուկրաինայի հետ: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղացին, միայն Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեց: Հայաստան-Ուկրաինա 1,5-2,5:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: