Գրպանե՞լ է զոհված հերոսի հասանելիք օգնությունը

12/03/2019 00:07
Գրպանե՞լ է զոհված հերոսի հասանելիք օգնությունը
Տարոնիկ համայնքից արձագանքելով HZHAM.am կայքում տպագրված հոդվածին, համայնքի երիտասարդ ակտիվը դիմելով մեր կայքին տեղեկացնում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Բորիս Օզմանյանի հուղարկավորության ծախսերի պատրվակով յուրացրած 300 հազար դրամի փոշիացումը գյուղապետարանի բյուջեից համայնքապետ Արմեն Խլղաթյանը պետք է հաշվետվություն տա համայնքաբնակներին։ Համայնքում տեղի ունեցող ցույցերի մասնակիցները պնդում են, որ գյուղապետը այս բացահայտումից հետո, որի մասին օրերս են տեղեկացել, այլեւս բարոյական իրավունք չունի Տարոնիկ գյուղը ղեկավարելու։ Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ Ա․ Խլղաթյանը համագյուղացիների մեղադրանքներից արդարանալու համար ասում է, որ հուղարկավորության արարողությունների ընթացքում ծաղկեպսակ, սուրճ, կոնֆետներ եւ թխվածքաբլիթներ է ուղարկել զոհվածի ընտանիքին։ Իսկ Բորիսի ծնողները հակադարձելով համայնքի ղեկավարի խոսքերին հերքում են լուրը, ասելով, որ իրենք ապահովված են, եւ դրա կարիքը չունեին, բոլորը արվել է ընտանիքի սեփական միջոցներով։ Եւ հետո, ըստ գյուղում պտտվող լուրերի եղել են դեպքեր, երբ զոհվածի հորը՝ Ռաֆիկ Օզմանյանին գյուղապետը գյուղի վարչական շենքում հարցախեղդ անելով որդու վշտից կորացած ծնողին, փորձել է վերջինիս կողմից դրական պատասխաններ ստանալ, որ իբրեւ 300 հազար դրամ օգնությունը ստացել է Օզմանյան ընտանիքը։ Ինչպես նաեւ կեղծել փաստաթղթերը։