Մարզպետն արձագանքեց

11/03/2019 23:05
Մարզպետն արձագանքեց


Այսօր, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց մեր հոդվածին:

-Ես ստուգումներ կանցկացնեմ հրապարակման հետքերով, եթե ձեր մատնանշած փաստերը համապատասխանեն իրականությանը, գործը կուղարկենք  իրավական մարմիններին և շնորհակալություն կհայտենք ձեր կայքին,-ասաց մարզպետը:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ  Քասախ համայնքի թիվ 2 դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանն ու իր եղբայրը՝ Գեղամ Ղազարյանը հրահանգել են դպրոցի գլխավոր հաշվապահ՝ Ա. Աբրահամյանին «դուխով դուրս գրել պետական գումարներ», որոնցով, իբր, ձեռք են բերելու շինանյութեր:

Մինչդեռ, ըստ մեզ դիմած քասախցի Միքայել Հովհաննիսյանի, ով նահատակված հերոսի՝ Արկադի Հովհաննիսյանի որդին է, ում անվամբ անվանակոչված է դպրոցը, պատմում է, որ դպրոցը 2014թ-ին կառավարության հրատապ ծրագրով հիմնովին կառուցվել է և ոչ մի շինանյութի պահանջարկ չկա:

Ըստ մեր զրուցակցի, դա պետական գումարներ լվանալու և գրպանելու մեթոդ է:

Հիշեցնենք նաև, որ Պայծառ Ղազարյանի հորաքրոջ որդին՝ Ղազար Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահայտ ուսապարկը կրողն է: