Ինչպիսին են եղել նախկին նախագանհների դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ, ինչպիսին է ներկայիս ղեկավարի դիրքորոշումը

10/03/2019 11:39
Ինչպիսին են եղել նախկին նախագանհների դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ, ինչպիսին է ներկայիս ղեկավարի դիրքորոշումը

Արցախյան խնդիրն ու Հայոց պետականության գլխին դամոկլյան սրի պես կախված լինելիության հարցը. ամբողջական վերադարձ տեր֊պետրոսյանական փուլային կարգավորման տեսլականին, իսկ ապօրինաբար մեկուսացված Նախագահ Քոչարյանը վերջին ուղերձում անգամ ևս զգուշացրել էր էս ամենի մասին...

Մինսկի խմբի հանամախագահ երկրները դիտարկեցին Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին դիրքորոշումը որպես նախապայման ու չընդունեցին մեր իշխանությունների դիրքորոշումը։

Բացի այդ, համանախագահ երկրները մեծ հաշվով առաջարկեցին հետևյալը՝ ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին, Արցախի ժամանակավոր կարգավիճակի հաստատում ու անվտանգության ապահովում, Հայաստանն Արցախին միացնող միջանցքի ստեղծում, Արցախի վերջնական կարգավիճակի որոշում, փախստականների իրավունքների ապահովում, խաղաղապահների տեղակայում։

Հիմա Արցախը բանակցային սեղան վերադարձնող Փաշինյա՛ն, խաղաղություն քարոզող Աննա Հակոբյա՛ն, կեղծ հումանիզմի քարոզիրնե՛ր, ամպուտացված ուղեղով դըմփհուհականնե՛ր, բա ասու՞մ էիք՝ էդ հանդիպումները բանակցություններ չե՜ն, բա ասում էիք՝ թողեք, թող աշխատեն, բա ասում էիք՝ Փաշինյանը փրկիչ ա, ես՝ ծախված ստրուկ։

Հիմա էլ մեր ԱԳՆ֊ը բացեիբաց ստում է հանրությանը, թե համանախագահների առաջարկն ուղղված է Ալիևին, մինչդեռ ես սպասում էի տրամագծորեն հակադիր արձագանքի։

Փաշինյան֊Ալիև վերելակապատահական հանդիպումներն ու օպերատիվ կապը, արտոգործնախարարաների՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ու մնացյալ կուլիսային բանակցությունները մնացին անարդյունք։ Փոխվեց միայն մեկ բան՝ Հայաստանը, Փաշինյանի թեթև ձեռամբ, կորցրեց Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի պայմանավորվածություններով ձեռք բերածը, որոնք հիմնարար նշանակություն ունեին բանակցային պրոցեսի հայանպաստ իրականացման, ինչպես նաև խաղաղության իմաստով, քանի որ Ապրիլյան պատերազմից հետո դրանք պետք է յուրատեսակ զսպաշապիկ հանդիսանային Ադրբեջանի համար ու ըստ էության դառնային խաղաղության երաշխիք միջազգային հանրության հովանու ներքո, մինչդեռ այսօր, թեև ներկայիս վարչախումբը խաղաղություն է հորջորջում, ըստ էության այդ խաղաղությունը մնացել է Փաշինյան֊Ալիև օպերատիվ հեռախոսակապի հույսին, որն իրապես անհուսալի է՝ ի՞նչ վստահություն ունենք մենք, որ ռազմատենչ Իլհամի հեռախոսը մշտապես《հասանելի》է լինելու ու կոնստրուկտիվ, դա էլ այն ֆոնին, որ Իլհամի հեռախոսն《անհասանելի》մնաց թե՛ Սումգայիթյան ջարդերի հիշատակման օրը, թե՛ Կարեն Ղազարյանի դատապարտման օրն, իսկ նույն Իլհամն այդ օրերին Խոջալուի քվազիցեղասպանությունն էր հիշատակում, Կարեն Ղազարյանին էր ապօրինաբար դատապարտում, հիմա ռազմական շքերթ է անցկացնում, իսկ վերջինիս կինը՝ փոխնախագահ Մեհրիբանը, հայատյաց է պարգևատրում, ու այս համատեքստում Հայաստանում մնում է արդիական《տղամարդ կանանց》թեման, Նիկոլի կնոջ հիմնադրամների ու ուղևորությունների թեման, իմպոտենտ իշխանությունների դիլետանտիզմն ու ամենակարևորը՝ խաղաղությունը, որն առավել սարսափելի է պատերազմից։

Վերոգրյալը ստեղծված աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի ֆոնին Հայաստանին դարձնում է անհասկանալի, ոչ կոնստրուկտիվ։ Եթե մինչ այժմ աշխարհը գիտեր մեր դիրքորոշումը և համանախագահ երկրների առաջարկները մշտապես մերժվում էին Ադրբեջանի կողմից, ապա հիմա մենք ենք դեստրուկտիվ, ուստի Ալիևը《հրաշալի》հնարավորություն է ստանում համաշխարհային հանրության առջև սուտ կոնստրուկտիվիզմ ու խաղաղատենչություն իմիտացնելու, մենք էլ դառնում ենք դեստրուկտիվ՝ այդ կերպ ընձեռելով հնարավորություն Երևանում թեյ խմելու ակնկալիք ունեցող Իլհամին պատերազմելու《դեստրուկտիվ ու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից խուսափող》Հայաստանի դեմ։ Ստեղծված իրավիճակում Ալիևը նույնիսկ եթե տուրք էլ չտա երկարատև ու մաշող պատերազմին, ապա հաշվի առնելով վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունն՝ անպայման փորձելու է կրկնել 2016 թվականի բլից կրիգն, առավելևս որ Հայաստանյան իշխանությունների հանցավոր ու պետականախույս գործունեության կամ քաղաքական ծայրաստիճան անճարակության պատճառով ստացել է նման հնարավորություն ու կարողանալու է հիմնավորել իր ռազմատենչ գործողությունները։

Կարծում եմ՝ հերթական անգամ հարկ էէ նշել, որ

1. Բանակցային պրոցեսն անց է կացվում ետնաբեմային ֆորմատով։
2. Թե ի՞նչ սկզբունքների շուրջ են բանակցում կողմերը ևս անհայտ է։
3. Ինչպես վերը նշեցի փաստորեն չեղարկված են ու չեն գործում Վիեննայի, Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածու
թյունները։
4. Արցախ֊Ադրբեջանա
կան սահմանին Ադրբեջանը կառուցել է սահմանահին հենակետեր ու ռազմաստրատեգիական ենթակառուցվածքներ, Նախիջևանի կողմից էականորեն մեծացրել է սահմանային վերահսկողության տարածքը։
5. Ադրբեջանը շարունակաբար զինվում է ու առհասարակ չի զգացվում Ալիևի՝ խաղաղության հաստատման իրական ցանկությունը։
6. Հայաստան֊Արցախ հարաբերությունն
երը գերլարված են իշխանությունների մակարդակում։
7. Հայ հանրությունը սթափ չէ ու գտնվում է խաղաղության խաբուսիկ թմբիրում՝ պառակտված ու մասնատված՝ շնորհիվ արհեստականորեն ձևավորված սևի ու սպիտակի, սեռական փոքրամասնությու
նների նկատմամբ ոչ տոլերանտության, աղանդավորական խմբերի ու այլ պետականախույս օրակարգերի։
8. Թիրախավորված է Արցախի գեներալիտետը, փորձեր են կատարվում թավշյա սուտ հեղափոխությունն
արտահանելու Արցախ։
9. Կրկին արդիական է տեր֊պետրոսյանակ
ան《Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն》թեզը, արցախցի֊հայաստանցի տարանջատումը։
10. Արցախը բանակցային սեղանից հանելը ամթաբար կապվում է Երկրորդ Նախագահին, մինչդեռ ինքը՝ Ժիրայր Լիպարիտյանը՝ Տեր֊Պետրոսյանի խորհրդականը, խոսել է այդ մասին հեռավոր 1996 թվականին, երբ Քոչարյանը դեռ Հայաստանում չէր, երբ Տեր֊Պետրոսյանն առաջին անգամ երկրում տապալեց սահամանադրական կարգն ու բանակը մտցրեց քաղաքական պրոցես, ի դեպ այդ փորձը նա դեռ պետք է կիրառեր նաև 2008 թվականի մարտի 1֊ին՝ իր համախոհներ Փաշինյանի ու Արզումանյանի հետ համատեղ, գունավոր հեղափոխության իրականացմամբ փորձելով վերստին տապալել սահամանդրական կարգն ու ստանձնել իշխանությունը։ Պետականախույս այդ փորձը տապալվելու էր, իսկ հետագայում իշխանության եկած Փաշինյանն իր պետականախույս քաղաքական հոր փոխարեն ապօրինաբար մեղադրանք էր առաջադրելու պետականապահպան Նախագահին, վերջինիս մեկուսացնելով քաղաքական գործընթացներից՝
միաժամանակ մարտի 1֊ի ոճիրը դարձնելով քաղաքական շահարկումների, հասարակության մասնատման ու էժանագին միավորների հավաքման առիթ։
10. Վերադառնալով Արցախի խնդրին՝ նշեմ, որ մեզ մոտ իրականացվող կեղծ հումանիզմի, խաղաղասիրության
պետականադավ քաղաքականությունը դրսևորվում է իշխանության մակարդակով, ուստի ելնելով վերը նշյալից՝ մենք ներկայումս խիստ ոչ նպաստավոր պայմաններում ենք։

Ինչ վերաբերում է նախկին Նախագահներին, ապա նշեմ, որ անկախ ամենից, վերջիններս հասկանալի ու կոնստրուկտիվ են եղել աշխարհի առջև ու հաճախ օգտվել են Ադրբեջանի դեստրուկտիվ կեցվածքից, իսկ հիմա տրամագծորեն հակառակն է։

Տեր֊Պետրոսյան՝ խաղաղություն տարածքների դիմաց։
Քոչարյան՝ մենք կարող ենք զիջել մինչև այնտեղ, որտեղով անցնում է Արցախի ներկայիս սահմանն, Արցախի անկախության ճանաչումը ժամանակի հարց է։
Սարգսյան՝ եթե զիջումներ, միայն կարգավիճակի՝ Արցախի պետականության, անկախության ճանաչման դիմաց։

Հնարավոր է՝ Փաշինյանն, ով Սերժ Սարգսյանի կողմից սկուտեղի վրա մատուցված իշխանությունը ստանձնեց ու այդ պրոցեսը կոչեց թավշյա հեղափոխություն, շեղվեց նաև սարգսյանական օրակարգից՝《հեղափոխությունը》չօգտագործելով արտաքին ճնշումները ժամանակավորապես թոթափելու, բանակցային սեղանի լարվածությունն իջեցնելու, ժամանակ շահելու ու զինվելու համար, մինչդեռ Սերժ Սարգսյանը բավականին լավ օգտագործեց արևմուտք֊արևելք ոչ ստաբիլ հարաբարությունները,《սորոսյան》գաղափարներն ու իմիտացրեց հեղափոխություն ու թեև մշտապես քննադատել եմ վերջինիս իշխանությունը, կարծում եմ նա իշխանությունը չփոխանցեց Փաշինյանին Արցախի պետականությամբ սակարկելու համար։

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի քաղաքական հոր՝ Տեր֊Պետրոսյանի քաղաքական սրբադասումը,《մերժիր Սերժին》կարգախոսով իրականացված《հեղափոխության》արդյունքում Սերժ Սարգսյանին《մոռացության》մատնելու արհեստական օրակարգը, Քոչարյանին խայտառակ ապօրինություններով մեղադրանքներ առաջադրելն ու կալանավորելը իրականացված է բացառապես Փաշինյանի ու իր իշխանության մյուս փայատերերի պետականախույս ձեռամբ, քանի որ վերջիններս հրաշալի հասկանում են, որ ստեղծված իրավիճակում Քոչարյանն է այն միակն, ով նախկինում արդեն իսկ երեք անգամ գործով է ապացուցել իր պետականակենտրոն ու պետականանպաստ քաղաքականությունն ու պատեհ պահին կրկին կարող է դառնալ կոնսոլիդացիոն առանցք ու գլխավորել հանուն Հայոց պետականության մղվող հայ ժողովրդի լինելիության պայքարը։

Ամենևին էլ չեմ ցանկանում, որ թյուր տպավորություն ձևավորվի, թե դիֆերամբներ եմ ձոնում Երկրորդ Նախագահին՝ քաջատեղյակ եք իմ՝ նրա կատմամբ ունեցած բացառիկ դրական վերաբերմունքից ու որպես պետական գործիչ նրա՝ ըստ իս բացառիկությունից. այսօր, ինչպես շուրջ տասը ամիս առաջ, կրկին հորդորում եմ լինել շրջահայաց, ողջախոհ ու հեռատես՝ այն ամենն, ինչ կանխատեսում էի անցած գարնանը, ցավոք սրտի ու դժբախտաբար, հետևողականորեն իրականանում է ու կրկնում եմ՝ մեզ համար կենսական այս խնդրում անհրաժեշտ է միաբանություն ու իրական առաջնորդ, թե՛ մեկը, թե՛ մյուսն առաջնային անհրաժեշտություն է, և խնդրում եմ՝ խոսքերս ընկալեք ոչ թե հանուն ապօրինաբար մեղադրյալի կարգավիճակ ստացած Նախագահ Քոչարյանի, այլ հանուն Հայոց պետականության։

Իսկ Նախագահ Քոչարյանը մեկ շաբաթ առաջ հենց սրա էս ամենի մասին էլ խոսում էր, էլի չհասկացաք, էլի չլսեցիք, էլի մատների արանքով նայեցիք՝ իզուր...

Փաշինյանի այցն Իրան պետք չէ դիտարկել Հայաստանի ձեռքբերումը, դա գուցե Իրանի ձեռքբերումն էր, քանի որ մենք այժմ պետք ենք մեր հարավային հարևանին առավել քան երբևէ ու անհրաժեշտ է չմոռանալ բոլթոնյան《ուժեղ մանդատակրի》հայտարարություններն հայ֊իրանական սահմանի փակման մասին, Վրաստանի հետ մեր հարաբերություններն ամորֆ են ու այդտեղ որոշիչ են լինելու հայ֊ամերիկյան հարաբերությունները, Ադրբեջանն ու Թուրքիան մեր թշնամիներն են՝ մեկը տաք, մյուսը՝ սառը պատերազմի վտանգի առջև, այսպիսով՝ տնտեսական ու ռազմական էմբարգոյի տիրույթում գտնվող Հայաստանին այսօր պետք է բռունցքված հանրություն, իսկ մեր շուրջն ամենօրյա ռեժիմով տեսնում ենք զանազան կեղծ շարժառիթներով մեկմեկու բախվող, ներպետական իրավիճակն ապակայունացնող, ամեն պահի քաղաքացիական պատերազմի հրահրման հող նախապատրաստող գործընթացներ, ծայրահեղ անհանդուրժողականություն, սևի ու սպիտակի, տրադիցիոն ու ոչ տրադիցիոն սեռական օրիենտացիայի, աղանդավորների ու Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների, լիբերալների ու կոնսերվատիվների, պետականաձիգների ու գլոբալիստ֊կոսմոպոլիտների կեղծ օրակարգերով բաժանված ու բզկտված հասարակություն, ու պատկերացրեք՝ որքան սարսափելի է լինելու քաղաքացիական պատերազմի վտանգի առջև կանգնած այն Հայաստանի վիճակը, որի թիկունքը ծայրահեղ մաշված է, ապակայունացված, կազմաքանդված, իսկ թշնամական հարևանն՝ Ադրբեջանն, ամեն պահ պատրաստ է կտրել Հայոց պետականության սնուցող երակը. հավատացեք՝ մենք չունենք պետական նման իմունիտետ ու տա Աստված՝ ես սխալվեմ, բայց պետականության հիմքն անկարելի է խարխլել՝ դա մեծագույն ոճիր է։

Ի վերջո Մինսկի խմբի համանախագահները մեր առջև դրեցին մեզ համար ծայրահեղ ոչ նպաստավոր տարբերակ, մնացյալը թողնում եմ ձեր պատկերացմանը։

Մեծագույն ցավով եմ ասում, բայց կարծես իրավացի էի անցած գարնանը, երբ կանխատեսում էի, որ Ադրբեջանը պետք է փորձի գրավել մի քանի շրջան ու հենց այդ ձևաչափով իրականացվի փոխզիջումը, քանի որ բոլորն են հասկացել՝ խաղաղություն տարածքների դիմաց թեզը Հայաստանում չի աշխատում և չկա այնպեսի《ուժեղ մանդատով》իշխանություն, որ կարող է անպատիժ հող հանձնել կամ սակարկել Արցախի պետականությամբ, բայց գուցե գտնվի իշխանություն, որ դիլետանտիզմի կամ հանցավոր պետականախուսության արդյունքում կստեղծի Ադրբեջանի համար պատերազմի սանձազերծման《իրավաչափ》հիմքեր, այլ խոսքով՝《լեգիտիմ պատերազմի》հնարավորություն, որն ամբողջ վերոհիշյալի ու ռազմական խախտված բալանսի ֆոնին կարող է ուղղակի սարսափելի լինել մեզ համար՝ հանգեցնելով անկանախատեսելի հետևանքների։


Վահե Եփրիկյան