Շտապ. Քասախի, Հրատապ ծրագրով հիմնանորոգված դպրոցի տնօրենը եղբոր հետ պետական գումարներ է գրպանել՝ դուրս գրելով դրանք, որպես շինանյութերի համար նախատեսված գումարներ

10/03/2019 11:20
Շտապ. Քասախի,  Հրատապ ծրագրով հիմնանորոգված դպրոցի տնօրենը եղբոր հետ պետական  գումարներ է գրպանել՝ դուրս գրելով դրանք,  որպես շինանյութերի համար նախատեսված գումարներ


Նախ, հիշեցնենք, որ դպրոցի տնօրեն պայծառ Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը քարշ տվող, անվտանգության աշխատակից՝ Ղազար Ղազարյանի  հորեղբոր աղջիկն է:

Հիմա բուն նյութի  մասին:

 Մեր կայքի օգնության է դիմել Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչ՝ Միքայել Հովհաննիսյանը: Բանն այն է, որ Քասախի թիվ 2 դպրոցը կրում է վերջինիս հոր, արցախյան հերոս  նահատակ՝ Արկադի Հովհաննիսյանի անունը:


На данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

-Տևական ժամանակ է, ինչ  դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանի նախաձեռնությամբ հակաքարոզչություն է ծավալվում աշակերտների և ուսուցիչների շրջանում՝ ատելություն սերմանելով Արցախ աշխարհի և զոհված ազատամարտիկի նկատմամբ, որն անթույլատրելի ու ցավալի է բոլորիս համար,-հուզված ու զայրացած պատմում է հերոսի որդին,-2014թ-ին քույրս՝ Վարդուհի Հովհաննիսյանը դպրոցի ԺՊ էր  նշանակված: Քասախի դպրոցը,ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի օրոք, Հրատապ ծրագրով հիմնանորոգվեց: Քրոջս՝ դպրոցի ԺՊ-ի պաշտոնակատարին, շանտաժի միջոցով, նախկին մարզպետ՝ Արամ Հարությունյանի կառավարման ժամանակ, ստիպեցին հրաժարականի դիմում գրել: Տնօրեն նշանակվեց Քասախ  համայնքում քցողի ու խարդախի համբավ ունեցող Գեղամ Ղազարյանի քույրը՝ Պայծառը,-շարունակում է պատմել մեզ դիմած քասախցին,- դպրոցի ուսուցիչները Գեղամի «դաբռոյով» են ընդունվում ու ազատվում աշխատանքից: Մեր անձնական միջոցներով, հորս կիսանդրու համար  բետոնից կողաքար էինք գնել, Գեղամն ինքնակամ այդ քարերով իր և իր շրջապատի համար «բիսետկա» է կառուցել բլոտ խաղալու համար,- զայրացած պատմում էր նահատակվածի որդին,- Դպրոցը ղեկավարում է Գեղամը, վերջինիս հրահանգով՝ դպրոցի պահակը արգելել է ազատամարտի հերոսի կնոջը, այսինքն մորս՝ Լենա Մկրտչյանին ել ու մուտ անել դպրոց, քանի որ մենք հարազատներով հսկողության տակ են պահում մեզ համար սրբավայր դարձած Քասախի  դպրոցը,-ավարտեց խոսքը Մ. Հովհաննիսյանը:

Ուսուցիչների հետ մեր մասնավոր զրույցներից պարզ դարձավ, որ մանկավարժական կոլեկտիվում տնօրեն՝  Պայծառ Ղազարյանը ծաղրանքով է խոսում Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի մասին, վստահեցնելով, որ անտեսում է իր վերադասին:

-Ո՞վ է էդ ջահելը մեր դեմ, ես որ 90-ականներին Լևոն Տեր- Պետրոսյանի հետ  հարթակում էի, ինքն ու՞ր էր, երևի օրօրոցում սոսկա էր ուտում,-ասել է Պայծառը:

Ըստ ուսուցիչների, որոնք շատ խնդրեցին, որ չհրապարակենք իրենց անունները, քանի որ Գեղամը չի ների իրենց սրա համար, սակայն իրենք այլևս  չեն կարողանում չբարձրաձայնել անվախ Պայծառի և եղբոր՝ Գեղամի հետ դպրոցին հատկացված պետական գումարների լվացման մասին: Գումարները դուրս են գրվում, որպես շինանյութերի միջոցների համար նախատեսված ծախսեր, մինչդեռ դպրոցը հիմնանորոգված ու կառուցված է 2014թ-ին՝ պետական ծրագրով:

Ըստ մանկավարժների այս ամենը կատարվում է դպրոցի գլխավոր հաշվապահ՝ Ա. Աբրահամյանի, Գեղամի և տնօրեն՝ Պայծառի հանցավոր համաձայնությամբ:

Նրանք մեզ հավաստիացնում էին, որ արձանագրությունների տակ բացակայում է հաշվապահի ստորագրությունը:

-Պրոֆիլ, 30 կգ գիպսոնիդ, հատակի լամինադ, 20 պարկ ցեմենտ և այլն ու այլն,-թվում են ուսուցիչները:

-Դուխով դուրս գրի էդ գումարները,- հրահանգել է հաշվապահին Գեղամը:

Օրերս, ըստ մեր զրուցակիցների, անջատված է եղել նաև դպրոցի ջեռուցման համակարգը, որպեսզի հնարավորություն լինի փողերը անարգել դուրս գրել ու գրպանել:

-Դպրոցում, այս օրերին անարգել, Պայծառի կարգադրությամբ 1000-ական դրամներ է հավաքվում՝ ծնող կոմիտեների միջոցով:

Հ.Գ.-1 Չձանձրացնելով մեր ընթերցողներին, ընդհատում ենք դպրոցին վերաբերող չարաշահումները ներկայացնել ու թվել:

Հ.Գ. 2  Կոտայքի մարզպետն, իրավապահներն ու պատկան մարմիններն վերը շարադրածին անդրադառնալու ու ստուգելու առիթ ունեն:

Հ.Գ. 3 Կայքն իր ուշադրության ներքո է պահելու Քասախի դպրոցին առնչվող նյութերն ու փաստերը՝ հուսալով, որ մեղավորները կպատժվեն, անկախ նրանից,թե ու՞մ զարմիկներն են Նիկոլի ուսապարկը քարշ տալիս, կամ  կնոջ՝ Աննային նվիրած ծաղիկները՝ հոտոտում:

Լուսանկարներն արված են Քասախի թիվ 2 դպրոցում.

На данном изображении может находиться: в помещенииНет описания фото.


Нет описания фото.

Նարինե Հասրաթյան