Չալոյամուտ

07/03/2019 23:39
Չալոյամուտ

Ցնցոտիներ ոտքերիս ու Չալո շունը կողքերիս,
Ու թրաշը այտերիս, ու թարախը կրծքիս տակ,
Ու դիշովկությունը հոգուս մեջ, ու ակնոցը աչքերիս,
Ու հաչոցները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի հաչալով ու շաղ տալով մայթերին
Սուտ խոստումներ ու բառեր, ու մուտիտներ ստահոդ,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց խաբված աչքերին
Տեսան ուրիշ մի մուտիտ, Չալո տեսան գարշահոտ,
― Ի՜նչ անթրաշ է,― ասին,― ի՜նչ փրջոտն է,―
ու բացին
Սրտերն իմ առջև, ու ես իմ բերանը բացել՝
Անցնում էի գոռալով ու շաղ տալով մայթերին
Սելֆիներ ու խոստումներ, ու դմփ դմփ հու՛ հոգեթով,
Կարծես մի ողջ ժողովուրդ մի զոմբի էր դարձել,
Երևան իջել Գյումրիից՝ կանցներ լցված փողոցով
Տնետուն շաղ տալով սելֆիներն իմ ձեռքերի,
Մեր ստերի շտեմարանն ու թալանը Աննայի։


Աղբյուր