Դաժան սպանություն՝ Տավուշի մարզում

06/03/2019 21:57

Առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում,  երեկ՝ մարտի 5–ին ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերվել է 64–ամյա Սևան Նավասարդյանի դին։ Պարզվել է, որ անհայտ անձը բութ գործիքով հարվածել է Նավադասրայնի գլխին, որի հետևանքով նա մահացել է։

 Ձեռնարկվել են օպերատիվ հեռախուզական միջոցառումներ, ճշտվել է անհայտ անձի ինքնությունը, ում և ոստիկանները բերման են ենթարկել բաժին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։