Իբր մարտի 1-ը բացահայտեցին,հիմա էլ հոկտեմբերի 27 են բացահայտելու

05/03/2019 20:59
Իբր մարտի 1-ը բացահայտեցին,հիմա էլ հոկտեմբերի 27 են բացահայտելու

Բոլոր նրանք ովքեր իրոք գիտեն ճշմարտությունը եւ ունեն ծանրակշիռ փաստեր,նրանք միեւնույն է լռելու են չեն ասելու ոչինչ, քանի որ դա չի բխում նրանց շահերից, դիրքից ու կապիտալից։
Մի մասն էլ ովքեր չունեն, շահեր, կապիտալ, դիրք, բայց տիրապետում են փաստերի, նրանք էլ՝ շառից-փորձանքից հեռու տարբերակն են նախընտրում։
Իրավապահները առանց ականատեսների ու ամնիջական մասնակիցների օգնության ու ճշմարտացի ներկայացվող փաստերի չեն կարող ոչինչ անել։
Անցել է տաս տարի, բնական է որ կարեւոր փաստերն արդեն վաղուց ոչնչացվել են ու այսօր ամենամեծ ցանկության դեպքում էլ անգամ եթե նորից սկսեն գործի քննությունն ու բացահայտումը էլի ունենալու ենք անորոշ վիճակ,  քանի որ փաստեր չկան փաստերը վերացրել են ճիշտ այնպես,ինչպես ԿԳԲ-ի արխիվից շատ ու շատ փաստաթղթեր (վնեշտատնի սատրուդնիկների) մասին ու այսօր լուստրացիան նույնքան անհնարին է, որքան որ մարտի 1 հոկտեմբերի 27 բացահայտելը։
Որպեսզի գոնե մեռյալ կետից մի տեղաշարժ լինի պետք է սկսել Լեվոն տեր Պետրոսյանից (ինչպես Սերժը կասեր՝ գլխից բռնեք) ես էլ ավելացնեմ սկզբից սկսեք ամենասկզբից Ղարաբաղ կոմիտե,ահա թե որտեղից ամեն ինչ սկսվեց,հետո վերածվեց ՀՀՇ , հետո՝ ՀՀԿ, հիմա էլ միգուցե՝ ՔՊ ու այսպես եթե շղթան շարունակվի բացահայտումները այդպես էլ շղթայված կմնան։
Այնպես որ հույսներդ կտրեք՝ բացահայտումները ոչ մեկի շահերից չեն բխում,ինչպես ասում են,ամեն մեկի տակ էլ մի կեղտ կա,որի համար ինքը մտահոգ է։
Կոմպռոմատների ու (վնեշտատնի սատրուդնիկների) երկիր Հայաստանս։

Քաղաքական ակտիվիստ՝ Իրինա Հարությունյան