« Էս գրանտակերները կործանեցին մեր երկիրը...»

05/03/2019 00:03
« Էս գրանտակերները կործանեցին մեր երկիրը...»

HZHAM. AM կայքում տպագրված <Տնօրենն ինքըդաստիարակության կարիք ունի, մեր էրեխեքին ո՞նց դաստիարակի> վերտառությամբ հոդվածին արձագանքելով, հոդվածում նշված դպրոցի ծնողական խորհրդի անդամները տեղեկացնում են, որ հրապարակումից հետո, տնօրեն Նունե Գրիգորյանն ավելի զգուշավոր է դարձել, բայց դա կարճ է տեւել, հատկապես, որ իշխանությունները չեն արձագանքել: Իսկ դպրոցում առկա խնդիրները մնում են անլուծելի:


-Ինչքան էլ ընտանիքում մենք մեր երեխաներին սովորեցնենք ու դաստիարակենք, միեւնույն է դպրոցում պետք է երեխաները բազնակողմանիորեն զարգանան, դաստիարակվեն։ Սակայն Նունե Գրիգորյանի նման տնօրենը այն անձնավորությունը չէ, որին այսօր վստահել են դպրոցահասակ մեր երեխաներին։ Այս խնդրին պետք է հասարակական նշանակություն տալ, քանի որ տնօրենն իր վատ վարքով եւ խոսակցական տոնով բարոյական իրավունք չունի որեւէ դպրոցական հիմնակրությունում աշխատելու։ Նունե Գրիգորյանը իրենց լուրջ վտանգ է ներկայացնում մեր երեխաների համար, նույնիսկ լսում ենք, որ սեռական ոտնձգություններ է թույլ տալիս աղջիկ երեխաների նկատմամբ։ Գրեք, որ վարչապետ ու փոխվարչապետ տեղյակ լինեն այս մասին, հետեւողական լինեն, մեղք են մեր երեխաները,-բողոքում են ծնողները։

На данном изображении может находиться: 1 человек

Ըստ տեղացիների, տեւական ժամանակ է ինչ  քաղաքում լուրեր են պտտվում, որ  Արթիկ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն՝ Նունե Գրիգորյանը «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ՝ Աշոտ Աթոյանի հովանավորյալն է։ 

- Եթե Աշոտ Աթոյանը մարդու պաշտպան է, թող մի հատ պաշտպանի մեր մատաղ երեխաներին, ոչ թե Նունեի նմանին արտոնություն տա դաս ու դպրոց խայտառակի։ Իրենք իրար հետ մոտ են, ի՞նչ են, դա թող դպրոցի հետ չխառնեն։ Խնդրում ենք մեր ղեկավարությանը ուշադրություն դարձնի մեր խոսքերին։ Մտեք Արթիկի տարածաշրջան, բոլորը կհամաձայնեն մեր կարծիքի հետ: Էս գրանտակերները կործանեցին մեր երկիրը,- իրենց դժգոհությունները եզրափակեցին մեզ դիմած քաղաքացիները: