Համայնքապետը չարաշահելով պաշտոնական դիրքը, կնոջը նշանակել է առաջին կարգի մասնագետ

04/03/2019 13:24
Համայնքապետը չարաշահելով պաշտոնական դիրքը, կնոջը նշանակել է առաջին կարգի մասնագետ

Արմավիր մարզի, Ամբերդ համայնքի երկարամյա գյուղապետ Մանվել Բաբայանը, ով շուրջ 19 տարի ղեկավարում է համայնքը, շարունակում է չարաշահել պաշտոնական դիրքը:

Բավական չէ, նախկին ՀՀԿ-ական գյուղապետը, համայնքապետարանի բոլոր հաստիքները մեջ-մեջ է արել, գործի նշանակելով ծանոթ-բարեկամի, հարազատ քրոջ տղային, արի ու տես, որ 2014-ից մինչ 2018 թվականի կեսերը, խախտելով ՏԻՄ-ի մասին համապատասխան օրենքը, միջնակարգ կրթություն ունեցող կնոջը՝Լիդա Հարությունյանին նշանակել է առաջին կարգի մասնագետ, ով 2014-ից մինչեւ 2018 թվականը, բյուջեից մոտավոր 4 մլն դրամ աշխատավարձ է ստացել:

Եւ միայն 2018-ին, թավշյա հեղափոխության շեմին,նախկին ՀՀԿ-ականը որոշել է կնոջը ազատել աշխատանքից, կռահելով հետագայում գլխի գալիքը:

Սակայն, այդ ամենով հանդերձ ՀՀԿ-ական Բաբայանը հիմա էլ, չի զլանում գործով ապահովել բացառապես իր մտերիմ շրջապատին՝հույս փայփայելով, որ լույս չի սփռվի իր ապաշնորհ գործունեության էջերի վրա, հատկապես որ Արմավիրի մարզում, եւ Ամբերդ համայնքում շատերն են բարձրաձայնում այն մասին, որԲաբայանը այս տարիների ընթացքում իրենով է արել նաեւ ամբերդցիներին տրամադրվող սոց. օգնությունների գումարները:

Ժամանակն է, պատկան մարմինները դեմքով շուռ գան դեպի Ամբերդ, եւ կհամոզվեն, թե ինչ ապօրինությունների շղթա կարող է բացվել այս համայնքից: Նշենք, որ ՏԻՄ համապատասխան օրենքի համաձայն,

համայնքային ծառայողը համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության պատոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ թափուր ժամանակավոր պատոնի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացին եւ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցողները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, քաղաքական կամ այլ հայացքներից, անկախ սոցիալական կարգավիճակից, գույքային կամ այլ դրությունից:

Միեւնույն ժամանակ նույն <<Համայնքային ծառայության մասին օրենքով>> համայնքային ծառայողին արգելվում է աշխատել մերձավոր ազգակակցանությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ: