Սալամանդրը ցայտնոտի մեջ է (Տեսանյութ)

28/02/2019 22:47
Սալամանդրը ցայտնոտի մեջ է (Տեսանյութ)
Ըստ մարզային մեր աղբյուրների, հանրապետության ողջ տարածքում, հատկապես մարզերում, լուրջ իրարանցում է: Բանն այն է, որ վաղը՝ մարտի մեկին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, յուրաքանչյուր մարզպետ, վաղօրոք հայտարարված մարտի մեկյան քայլերթին, իր հետ պետք է բերի ամենաքիչը 8-12 հազար  մարդ, ըստ մարզի բնակչության քանակի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենատխուրը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է: Պաշտոնավարման առաջին օրվանից տգիտությամբ աչքի ընկած այս դեղնակտուց պաշտոնյան, հայտնվում է սկանդալային պատմությունների մեջ: Ու քանի որ աչքի է ընկնում նաեւ քիննախնդրությամբ եւ թալանի հանդեպ առանձնահատուկ մեծ սեր ունի, հասցրել է հոգնեցնել մարզի համայնքապետերին ու տարբեր ենթակառուցվածնքների ղեկավարների:
Ու հիմա երիտասարդ Սալամանդրը դնեդուռ ընկած մարդ է հավաքում՝ վաղվա հանրահավաքին ներկայացնելու համար:

Հ.Գ. Ի դեպ, մարտիմեկյան քայլերթը, հիմնականում ուշագրավ է նրանով, որ նախադեպը չունի՝ ոճրագործ դահիճներն ամբոխին ուղղորդում են հարգելու իրենց զոհերի հիշատակը: Որպեսզի տողերս արժանահավատ լինեն, հիշեցնեմ դահիճներից երկուսի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ալիկ Արզումանյանի հեռախոսազրույցը, որի ժամանակ, մարդկային զոհերի ֆոնին էքստազի մեջ ընկած ԼՏՊ-ն անկեղծանում է, որ իրեն երբեք այդքան լավ չի զգացել.
Աննա Գրիգորյան