Հոպար Լոզանի մոտ կանգնի՝ իջնող կա…

28/02/2019 21:43
Հոպար Լոզանի մոտ կանգնի՝ իջնող կա…


Նորաթուխ, գենամոդիֆիկացված իշխանության՝ կառավարության անպատասխանատու ծրագրին նայելով՝ հասկանում ենք, որ այդ ծրագիրը իրենից ներկայացնում է լոզունգների հավաքածու։

Չեմ ցանկանում անդրադառնալ այդ ծրագրին. նախ՝ շատ են անդրադարձել և երկրորդ՝ իմաստ էլ չկա, քանզի ծրագրում բան չկա գրված։ Բայց մի բան կա, որին կցանկանայի անդրադառնալ։ Լա՛վ, բա մի ամբողջ հեղափոխություն արած զանգվածը և պառլամենտական ընտրություններին 70% քվե ստացած քաղաքական ուժը, չի՞ կարողացել իր՝ կառավարության ծրագրում, մարդու ուղեղին հասու մի երկու տող գրի՛… Ես չեմ ասում՝ թող ամբողջ ծրագիրը լիներ ֆանտաստիկ, բայց գոնե մի երկու տողը պարտադիր էր։

Լա՛վ, բա այսքան դդումների մեջ մեկը չկա՞ր, որ մի երկու տող գրեր…

Վստահեցնում եմ, որ մի երկու տող գրողներ հաստատ կան, բայց չեն գրում… իսկ ինչու՞…

Սրանց մոտ շատ ուժեղ գործում են քաղտեխնոլոգիաները. ամեն հարցի շուրջ մի ֆոկուս շատ արագ մտածում են ու շատ լավ իրագործում։ Բայց եթե սրանց մեջ մի քանի մարդ, այնուամենայնիվ, կան, որ կարող են մի երկու տող հստակ բան գրել ու չեն գրում, բայց սուպեր տեխնոլոգներ սրանց մեջ հաստատ չկա՛ն։

Այստեղից կարելի է ենթադրել, որ սրանց ամեն մի բառը, ամեն մի խոսքը, ամեն մի ելույթի տեքստը և ամեն մի կարգախոսը գրվում է դրսում… կառավարության ծրագիրն էլ էր դրսում կազմվել։ Դրսում քաղտեխնոլոգները կազմում են, ուղարկում են սրանց և սրանք հրաշալի կերպով այդ հիմարությունները դնում են գործողության մեջ։

Տարօրինակն այն է, որ սրանց կարգախոսները ո՛չ հեղափոխական են և ո՛չ էլ երկարաժամկետ… դրանք շատ կարճ ժամկետների համար նախատեսված, կոնկրետ ինչ-որ նպատակներով, ինչ-որ հարցերի լուծման, հեշտությամբ քաղաքական արդյունքների հասնելու բանալիներ են։

Հիմա նայենք.Похожее изображение

1.«Մերժիր Սերժին»- Սա մի կարգախոս էր, որով Քոչարյանին ձերբակալեցին, օլիգարխներին լավ թալանեցին, իշխանությունը վերցրեցին, բայց վերջին հաշվով, Սերժին ոչ էլ մերժեցին… իր կայֆերով ապրում է։

2.«Սաշիկի կամեռա». Հեղափոխության շանտաժը և հասարակության մեջ թշնամանքը ձևավորեցին այս կամեռաների շուրջ։ Հետո պարզվեց, որ Սաշիկը դրանց հետ այդքան էլ կապ չուներ, կամեռաների գործն ու դրանց թալանը վերցրեցին իրենց ձեռքը, Սաշիկին մոռացան, կամեռան մոռացան, տուգանքները ստիպողաբար մուծեցինք և կամեռաները, որոնք պետք է հանվեին՝ թվով ավելացավ։

3. «Ներդրումներ ԱԺ ցրելու դիմաց». Մի քանի ամիս, ամեն ժամ և ամեն րոպե հեռուստատեսային բոլոր ալիքներով մարդկանց համոզում էին, որ մինչև ԱԺ-ն չցրվի, ոչ մի ներդրում չի լինելու։ ԱԺ-ն ցրեցին, բայց ներդրումները չկան ու հարցնողներ էլ չկան՝ բա ու՞ր են ներդրումները… այստեղ խնդրում եմ ուշադիր լինել. Ոչ թե հարցնողներ չկան՝ ուր են ներդրումները. դրա հարցնողները կան… հարցնողներ չկան, թե ԱԺ-ն ինչու՞ ցրեցինք, եթե ներդրումներ չէին լինելու։

Հասկանու՞մ եք՝ այստեղ լուսանցքում է մնում այն պահը, թե ինչի՞ դիմաց, ի՞նչ կորցրեցինք և մի ակնթարթում պարզ է դառնում, որ գործ ունեցանք կեղտոտ տեխնոլոգիայի հետ։


Похожее изображение

Հիմա էլ Ալենը ներդրումների դիմաց հիմն է ցանկանում փոխել։

Վստահ ասում եմ՝ հիմնը կփոխվի, ներդրումներ չեն լինի, բոլորը կխոսեն ներդրումներ չլինելու մասին, բայց… այս բայցը շատ կարևոր է, բայց կմոռանանք Ալենին, կմոռանանք որ հիմն փոխվեց և հիմնը փոխվեց չեղած ներդրումների դիմաց։

Փաստ է, որ դրսից տալիս են կարգախոս, դա օգտագործում են ինչ-որ կոնկրետ նպատակով, հասնում են արդյունքի և վերջ՝ մոռացության են տալիս այդ թեման։

Բայց եկեք խոսենք նաև կոնկրետ փաստերով։ Սերժ Սարգսյանի և նրա կառավարության առջև Արևմուտքը մի քանի պարտադրանքներ էր դրել. 1. Կուտակայինը դարձնել պարտադիր։

2. ԼԳԲԴ օրենքներ։

3.Ղարաբաղյան խնդրի կարգավորում։

Հնարավոր է էլի կային, բայց ես սրանք եմ հիշում և սրան էլ գումարենք ներքին խնդիրներից՝ գների բարձրացում։ Այս Ղարաբաղյան հարցը առայժմ դնեմ մի կողմ և խոսեմ միայն սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական պարտադրանքներից։ Կուտակայինը ՀՀԿ-ն որքան էլ փորձեց, այնուամենայնիվ, ռիսկ չարեց դարձնել պարտադիր։


Похожее изображение

ԼԳԲՏ հարցերից մի քանի մակերեսային բաներ անց կացրին, բայց ամբողջական փաթեթը անց կացնել կրկին ռիսկ չարեցին։

Գների թանկացումը համաշխարհային տնտեսության հետ է կապված. կյանքը թանկանում է և ապրանքների գները պիտի թանկանան (պետությունը սրա դեմն այլ ճանապարհով պետք է առնի՝ աշխատավարձի բարձրացում և այլն), բայց ՀՀ-ում ի՞նչ աշխատանք և ի՞նչ աշխատավարձի բարձրացում։

Փաստորեն Սերժ Սարգսյանի կառավարությունը, թերևս, այս երեք հարցերում կանգնած էր խնդրի առջև և որ հարցին էլ արմատական լուծում տար՝ հաստատ համը դուրս էր գալու։

Նիկոլական ավազակախումբն այս 11 ամսում ՀՀ-ում արել է ընդամենը 2,5 բան.

1. Վարչապետ դառնալով՝ ժողովրդի անունից բարբաջող սրիկան, առաջին քայլը որ արեց, դա Կուտակայինը պարտադիր դարձնելն էր։ Դա արեց ծափողջյունների ներքո. մի բան, որի համար Սերժին կսպանեին։

2. Ապրանքների գները մոտ 40% թանկացրել են և բոլորը ուրախ և զվարթ են. մի բան, որի համար Սերժին կգնդակահարեին։

3. ԼԳԲՏ-այս հարցում այնպիսի ցրցամ են տվել, որ կարող ենք հաշվել՝ անցած։ Առալժմ մի կողմ թողնենք այն հարցը, թե սրա գալն ավելի շատ ու՞մ էր ձեռք տալիս և շեշտը դնենք այլ հարցի վրա։

Փաստորեն այս սրիկաների՝ մեկ տարվա ընթացքում արած 3 քայլերը, դա նախկին իշխանության կիսատ թողած 3 գործերն էին։ Փաստորեն, սրանք միայն շարունակել են իրենց կողմից մերժված քաղաքական ուժի՝ ինչ-որ մի տեղ մերժած, օտարածին 3 պարտադրանքներ։


Похожее изображение

Հիմա ՀՀ առաջին խուճուճիկը շրջանառության մեջ է դրել նոր կարգախոս՝ «Շատ շուտով կդառնանք Շվեյցարիա»։

Էս չհասկացա՞նք, այ խուճուճի՛կ. էս դու քո կողմից մերժած Սերժ Սարգսյանի կիսամերժած ծրագրերո՞վ ես մեզ տանում Շվեյցարիա…

Այ այստեղ, իրոք, չեմ կարող չասել. Հոպա՛ր, կայնի՛՝ ես իջնեմ…


Աղբյուր