Կուսակցական մուխլյոժներ

28/02/2019 00:50
Կուսակցական մուխլյոժներ

Այս հարցը արդեն երկրորդ անգամ եմ բարձրացնում.
ՀՀ մի որևէ կուսակցություն՝ բացի ՀԱԿ-ից, պաշտոնական դիրքորոշում հայտն՞ել է Նիկոլի իշխանությանը…
Հայտնե՞լ է դիրքորոշում՝ կո՞ղմ է, թե՞ դեմ է Նիկոլի վարած ներքին և արտաքին քաղաքականությանը։
Օրինակ՝ ՀԱԿ-ը դեռ ամիսներ առաջ, վարչության նիստ էր արել և տարածել հայտարարություն.
«Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է թավշյա հեղափոխությունը և սատար է կանգնում Ն. Փաշինյանի հեղափոխական կառավարությանը և՛…և…»։
Ուրիշ էլ ո՞ր կուսակցությունն է նման դիրքորոշում հայտնել՝ դե՞մ է, կո՞ղմ է…
Հիմա նորից կասեք՝ այսինչն այսինչ հայտարարությունն արեց, այնինչն այնինչ հայտարարություն արեց։
Արդեն մի երկու անգամ գրած կլինեմ՝ այսինչի կամ այնինչի հայտարարությունները դրանք կուսակցական հայտարարություններ չե՛ն… դրանք ընդամենը քաղաքական մուխլյոժներ են, որոնք ժամանակ առ ժամանակ արվում են կրակը պահելու համար և հանրությանը ցույց տալու, որ տեսեք-տեսեք մենք դեռ կանք… դեռ չենք մահացել։
Ասեմ ավելին՝ Նիկոլի բարբարոս իշխանության դեմ այս կուսակցականների անհատական հայտարարություններն այնքան անկշիռ են, որ յուրաքանչյուր վայրկյան կարող են հերքվել… հերքվել հենց հայտարարություն անողի կողմից՝ ես նման բան չեմ ասել, դուք ինձ սխալ եք հասկացել, ես այլևս այդ կուսակցությունից չեմ, և այլն, և այլն, և այլն։ Մի խոսքով մենք մտել ենք քաղաքական գցոցիների, տուֆտոցիների, ֆռցնոցիների փուլ։
Ռեալ քաղաքական պայքար գոյություն չունի։
Ա՛յո, կան ժողովրդական խմորումներ, առանձին անհատների, կամ խմբերի դիրքային պայքար, որոնք, մեծամասամբ, հայհոյանքներից այն կողմ չեն անցնում.
Մեկն ասում է՝ ես Նիկոլի մերը, մյուսն ասում է՝ ես էլ քո մերը… մեկն ասում է՝ ես քեզ կմորթեմ, դիմացինն ասում է՝ ես էլ քեզ կմորթեմ։ Մի խոսքով՝ գյուղի բազար։
Եթե Նիկոլն արածացնում է իր ոչխարներին, ապա նրա հակառակորդ քաղաքական ուժերն էլ մեզ են ապուշի տեղ դրած ֆռացնում։
Իսկ եթե կասկածում եք, ստորև կբացատրեմ թվերով ու այլևս չկասկածեք, որ մեզ էլ ա՛յս կողմն է ֆռացնում։ Երեկ շատ հետաքրքիր մի իրադարձություն տեղի ունեցավ. մի խումբ մարդիկ կազմակերպել էին հայահավաք։
Այստեղ կարևորը նա չէ, թե ո՞վ էր կազմակերպել, կարևորն այն է, որ որևէ կուսակցության հավաք չէր և կուսակցական, կամ քաղաքական խնդիր էլ դրված չէր՝ դու գնա ու ես գամ իշխանության, կամ բեր իշխանությունը կիսենք։ Նման բան չկար… Օրակարգում կար մի հարց և դա ազգային, համահայկական, համազգային հարց էր՝ մենք տալու ոչինչ չունե՛նք։
Շատ յուրօրինակ հավաք էր. Հա՛մ օրն էր լավ ընտրված՝ սգո օր է և հավաքվում ենք հարգանքի տուրք մատուցելու, հա՛մ վայրն էր ճիշտ ընտրված, հա՛մ կազմակերպիչն էր ճիշտ ընտրված, հա՛մ էլ հավաքի միակ կարգախոսն էր ճիշտ ընտրված։
Ասել կուզե՝ սա այն հավաքն էր, որ բացի նիկոլականներից, բոլորն էլ կարող էին շատ հանգիստ մասնակցել:
Ո՛չ քաղաքական խնդիր կար, ո՛չ կուսակցական պատկանելիության, օրն էլ շատ ջերմ էր ու ոչ մի վտանգ չկար… սգո օր է՝ եկել եմ հարգանքի տուրք մատուցեմ։
Բայց, այնուամենայնիվ, քողարկված քաղաքական պահ կար. սա հեղափոխությունից հետո առաջին հականիկոլական մասսայական հավաքն էր և առաջին ամենահրաշալի պահը, երբ Նիկոլին կարելի էր քողարկված քաղաքական ապտակ հասցնել։
Եվ հականիկոլական՝ իրեն քիչ թե շատ հարգող քաղաքական ուժը, կօգտագործեր նման հրաշալի պահը և կուսակցական ներքին խողովակներով իր մասսաներին կուղղորդեր այդ հավաքին՝ Ազատության հրապարակում ապահովելով հականիկոլական լուրջ զանգված։
Նորից եմ կրկնում՝ ընձեռնված էր հականիկոլական պայքարի մի հրաշալի պլացդարմ, որը՝ ցանկության դեպքում, պետք է օգտագործվեր… դա ուժի ցուցադրման հրաշալի շանս էր, նամանավանդ՝ մարտի 1-ի Նիկոլի միտինգի նախաշեմին։
Բայց ի՞նչ տեղի ունեցավ. հրապարակում հավաքվեցին փոքրաթիվ մարդիկ. իշխանական ագենտուրա, բան-ման եթե հանենք, ապա այնտեղ կային մոտ 2000 մարդ։
Այս թիվը ես դիտմամբ շատ եմ նշում, որպեսզի չխոցեմ Ձեր՝ առանց այդ էլ խոցված հոգին… ռեալ թիվը 1500 էր։
Հիմա կարդացեք առավել ուշադիր.
Հայաստանի Հանրապետությունում ղարաբաղյան ծագումով մոտ հարյուր հազար մարդ է ապրում. սա ասում եմ հստակ իմանալով։ Այդ 100 հազարից 80 հազարը բնակվում են Երևանում։
Դե ես ասեմ՝ Դուք գումարեք։
80000, լավ 4 անգամ քիչ գրեմ.
20000 արցախյան ծագումով քույրեր և եղբայրներ։
+ Հայաստանի Հանրապետական կուսակցություն։
+ Հայ Հեղափոխական Դաշնակցություն։
+ Ազգայնական ամենատարբեր խմբավորումներ։
+Քոչարյանականներ։
Բա այսքան նշածս ուժերն ու խմբերը միասին ընդամենը 1500 մա՞րդ են…
Լսե՛ք, Դուք Ձեզ ձե՞ռ եք առնում, ու՞մ եք հիմարի տեղ դրել, ու՞մ եք ոչխարի տեղ արածացնում։

Դուք այսքան ժամանակ չհասկացա՞ք, որ ՀՀ կուսակցություններն ու ազգայնական ուժերի ղեկավարները ո՛չ պայքարում են, ո՛չ էլ ցանկություն ունեն պայքարելու։
Ավելին՝ իրենց պահվածքով օգնում են Նիկոլին… Նիկոլը իրենց ձեռք է տալիս։

Հ.Գ. Սրանից հետո այս կամ այն կուսակցականը որքան էլ իրեն պատռի՝ մի հավատացեք, թե իբր Նիկոլին հայհոյում է… չկա նման բան, դրանք քաղաքական խաղեր են։ Երեկ Ազատության Հրապարակում կար մի 900 քոչարյանական և մի 600 տարբեր գաղափարների ու հայացքների տեր՝ սեփական կամքով հրապարակ եկած մարդիկ։
Այլ պայքար Հայաստանում չկա՛։
Կուսակցությունների վրա իջեցված է պատվեր.
-Նիկոլի մասին կամ՝ լավ, կամ՝ ոչինչ։


Աղբյուր