Մարզպետն ասել է. « Գնացեք, որտեղ փակ դուռ կա, ջարդեք, մտեք ապրեք...»

28/02/2019 00:45
Մարզպետն ասել է. « Գնացեք, որտեղ փակ դուռ կա, ջարդեք, մտեք ապրեք...»

HZHAM.AM կայքին են ահազանգել Արտաշատ քաղաքի մի խումբ բնակիչներ՝ հայտնելով, որ անմարդկային պայմաններում են ապրում  քաղաքի հյուրանոցի շենքում։ Ինչպես իրենք են նշում՝ հյուրանոցի շենքում 1994թ-ից ապրում են մկների ու առնետների հետ, սակայն տեղյակ չեն եղել, որ շենքը վաղուց արդեն սեփականատեր ունի։ Օրերս հյուրանոցի տնօրեն Արմեն Մուրադյանը բնակիչներին հրահանգել է արագ ազատել շենքը։

-Մեզ ասում է ռեմոնտ եմ անում, որ աշխատացնեմ, ստիպում է լքել շենքը, իսկ անօթեւան քաղաքացիներս գնալու տեղ չունենք։ Դիմել ենք մարզային իշխանություններին, մարզպետին, որտեղից պատասխան չենք ստանում, կամ ասում են, ման եկեք, տեսեք քաղաքում ինչ փակ դռներով բնակարաններ կան գնացեք դռները ջարդեք նստեք։ Գնանք փակ տների դռները ջարդենք, հետո գան ոստիկանները  մեզ բռնեն տանե՞ն, բա դա ղեկավարների խո՞սք է, որ ասում են մեզ։ Այստեղ ապրողները հերթով մեռնում գնում են, խոնավության եւ թշվառության մեջ, անտեր մեռելներ ենք դառնում։ Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանին ասում էինք, ասում էր տիկին ջան լավ կլինի, լավ կլինի ու բան չի փոխվել, էլ տիկին մնա՞ց,-դժգոհում են շենքի բնակչուհիները։

-Ծախել են երեւանցիների վրա, ասում են էլ քաղաքին չի պատկանում։ Առանց վառելիքի ապրում ենք, էս կյանք ա՞, 1987թ-ին Մարտունուց եկել եմ Արտաշատ ինձ այն ժամանակ  դպրոցների պահեստներից մեկում տեղ էին տվել վարձով ապրում էի, հետո չիմացանք ինչի պատճառով պաժառ ընկավ, բոլորն էլ գիտեն, փաստաթուղթն էլ ունեմ, որ դրա պատճառով եմ դրսում մնացել։ Իմ երկու անչափահաս երեխաների հետ մնացի մենակ, փող չունեի, ու էսպես մնացել եմ թափառական։ Ասում են վարձ տվեք, էս շենքին ի՞նչ վարձ տանք։ Ասում են 2007թ-ից սեփականաշնորհված է շենքը։ Քաղաքապետարանն էլ  ասում է մեր ենթակայության տակ չի շենքը, տերերը մեխում են դռները, որ ներս չմտնենք, քաղաքապետն է միջնորդել, որ բացել են շենքի դռները, ներս ենք մտել,-պատմում է Բալասան Մանուկյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում: