Ուսանողուհու՝ Սոնա Վարդանյանի վրեժը

28/02/2019 00:20
Ուսանողուհու՝ Սոնա Վարդանյանի վրեժը

Ըստ ԿԳՆ  հավաստի տեղեկատվական մեր խողովակների, Արմավիրի մարզի Հայթաղի նախկին համայնքապետ Սամվել Վարդանյանի եղբոր աղջիկը, ով ուսանում է Ամերիկյան համալսարանում, պարտության վրեժով լցված, զանգահարում է ԿԳՆ թեժ գիծ, խմբագրություններ՝ նպատակ ունենալով խճճել ու հանրային պարսավանքի ենթարկել մրթույթով հաղթած դպրոցի  տնօրեն Ռուզաննա Գաբրիելյանին, ով նախկինում եւս եղել է այդ դպրոցի տնօրենը:

Բանն այն է, որ Հայթաղի դպրոցի տնօրենի մրցույթում առաջադրվել էին նախկին համայնքապետի կինը՝ Կարինե Մակարյանը, ուսանողուհու մորաքույրը և դպրոցի նախկին տնօրեն՝Ռ. Գաբրիելյանը: Պարտված տեսնելով իր հարազատներին, նախկին համայնքապետի եղբոր աղջիկն, այսօր ծեծում է բոլոր պատկան դռները՝փորձելով կաթվածահար անել տնօրենի աշխատանքը:

Փորձեցինք մոտիկից ծանոթանալ եղելությանը և այցելեցինք Հայթաղ:

Տեղաբնակները մեզ ասացին, որ Սամվել Վարդանյանը՝ զբաղեցնելով համայնքի ղեկավարի աթոռը, յուրացրել է իրենց հասանելիք պարարտանյութերն ու դեղամիջոցները, որոնց վերաբերյալ, ըստ նրանց, քրգործ է հարուցված:

Իրավապահներն այցելում են իրենց տներն ու մեկ առ մեկ հարցում անում՝ համապատասխանու՞մ է իրենց ստորագրությունները, թե՝ ոչ:

Պարզվում է, որ ոչ՝ կեղծ ստորագրություններ են:

Իսկ կնոջ՝ Կարինե Մակարյանի մասին էլ պատմում էին, որ Փարաքարի դպրոցի տնօրեն աշխատած տարիներին, իր աշխատակից մանկավարժների վրա հագուստ էր վաճառում՝ թանկ գներով, ապրանքն, ըստ մեր զրուցակիցների, Կարինեն ստանում էր դրսից, իր հարազատներից:

Կ. Մակարյանն աշխատել է նաև եկեղեցուն կից, խնամքի կենտրոնում: Ըստ կենտրոնի աշխատակիցների, Վեհափառի հորդորով ազատվել է աշխատանքից՝ անփութության պատճառով:

Դպրոցի տնօրեն՝ Ռ. Գաբրիելյանի մասին էլ բնակիչները պատմում էին, որ դեռևս 2008թ.-ից ղեկավարել է իրենց  քարուքանդ դպրոցն ու պետական  ծրագրերի միջոցով վերանորոգել ու այն դարձրել մրցունակ կրթօջախ:Մեր զրուցակիցները մեզ հավաստիացնում էին, որ հարգված ու առինքնող անձ է գործող տնօրենը, ով տեղաբնակ չլինելով՝ մեծ համակրանք ունի համայնքում:

Եղանք մատնանշած դպրոցում:Համակարգչայի դասասենյակներով հագեցած դպրոցում զգացվում էր հոգատար ձեռքի առկայությունը:

Տես՝ տեսանյութերը: