Մանվել 2-րդը՝ Փարաքարում.Սասունի լայնածավալ ախորժակը

26/02/2019 23:52
Մանվել 2-րդը՝ Փարաքարում.Սասունի լայնածավալ ախորժակը

Տխրահռչակ Սասուն Միքայելյանն, ըստ  ֆրանսիական մեր աղբյուրների, էջմիածնեցի, տուշոնկա-Մանվելի յափնջին հագած՝  գծագրել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ամռանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարտեզը:

Ֆրանսիաբնակ, 8-ամյա կրթությամբ՝ Արեստակ Արշակյանին սասունավարի «դաբրո» է տվել՝ խոստանալով Փարաքարի ղեկավարի աթոռը:Այս փաստը վրդովմունքով են ընդունել շուրջ 10 հազար փարաքացիներն ու թայրովցիները, ովքեր բնակվում են մեկ վարչական տարածքում:

-Նախորդ ՏԻՄ ընտրություններում մենք մերժել ենք Արիստակ Արշակյանի թկնածությունը, Սասունը զուր է միջամտում մեր գործերին, լավ կանի գնա իր որդու՝ Հրազդանի քաղաքապետարանի գործերին խառնվի,-ասում էին մեզ հետ զրուցող բնակիչները: