Նիկոլը հետաքրքրված է Դավթի փողերով

26/02/2019 23:43
Նիկոլը հետաքրքրված է Դավթի փողերով

«Երկրում իրավիճակ է փոխվել», սակայն ինչպես ողջ հանրաետության տարածքում, Արթիկում էլ՝  ոչինչ չի փոխվել: Արթիկցիները կատակում են. քաղաքում միայն քաղաքապետ Մխիթար Վարագյանի կուսակցական զնաչոկն է փոխվել:

Ըստ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարների, քաղաքապետը վերջին ամիսներին զբաղված է վերին ատյաններին «անանիմկաներ» ուղարկելով:

Արդյունքում, Արթիկում նրա պատճառով շատերն են գործազուրկ դարձել, փոխարենը բախտը ժպտում է Վարագյան գերդաստանի ներկայացուցիչներին ու սրանց խնամիներին, ովքեր տեղավորվում են արդեն թափուր պաշտոններում:

 Նախկին ԱԺ պատգամավոր այժմ քաղաքապետ, երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը՝ կորցնելով երբեմնի յուրայինների վստահությունը, նոր խաղաքարտով է հանդես գալիս:

-Նոր Հայաստանում մերօրյա  կառավարությունը վարդագույն ակնոցներով է նայում Արթիկ քաղաքի պռոբլեմներին։ Մեր քաղաքի հեղափոխականներս արդեն անհանգիստ ենք, փորձում ենք բոյկոտել Վարագյանի <անսասան> իշխանության դեմ, սակայն դեռ Նիկոլ Փաշինյանը չի սեղմել բոյկոտի կնոպկան,- փոխանցում է մեր հավաստի աղբյուրը, խուսափելով իր անունից հանդես գալ,- Քաղաքում խոսում են, որ Նիկոլը սպասում է, որ Մխոյի մեծահարուստ եղբայրը՝ Դավիթ Վարագյանը պետք է մեծ փողեր բերի Հայաստան, որ աշխատատեղեր ստեղծի, դրա համար դեռ խեղդում են բողոքի ակցիաները Արթիկում։ Իսկ մինչեւ սպասենք, թե հարուստ կոչեցյալ Դավիթը ցանկություն կունենա՞ աշխատատեղ բացի, թե չէ՞ արթիկցիները պետք է հանդուրժե՞ն քաղաքի իշխանությունների վոյաժները երկրում եւ նրա սահմաններից դուրս։ Օրինակ Ամերիկաներ ու ռուսաստաններում ման են գալիս, հո մենք չգիտենք ինչի համար են գնում, ժողովրդին հաշիվ տվող չկա, իրենք իրենց անձնական գործերը։ Մխոյի քաղաքական պապան՝ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքապետի տանիքը ապահով է պահում չի կաթում, ժողովրդի հերն էլ անիծած, ո՞վ իրավուքն ունի Մխոյին ասի աչքիդ վերեւը ունք կա։ Մխոն քաղաքի սատանան  է։ Արթիկ քաղաքում էլ մարդ էլ չի մնացել ապրող, օր առաջ շտապում ենք գնանք դրսում աշխատելու, գյուղերի ժողովուրդն էլ, որ քաղաքի հետ կապը չպահի մեր քաղաքը կդատարկվի, կդառնա քարերի քաղաք։ Էս Արթիկն է մնացել տարածաշրջանի սիրտը, իսկ գյուղերը արյունատար անոթները,-ներկայացնում են արթիկցիներ։

Ի դեպ քաղաքացիները տեղեկացնում են, որ քաղաքապետարանը անհրաժեշտ շինանյութը ձեռք է բերում փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանի «Ույուտ» շինանյութերի խանութից, որից չի դժգոհում խանութի սեփականատերը։

-Մխոն ու Արտակը փողը իրար մեջ են անում, պաշտոններն իրենց ձեռքն է, բա Փաշինյանը ինչի՞ ստուգումներ չի անցկացնում էս մոռացված քաղաքապետարանում, թե՞ իրենք փող ունեն, ուրեմն  վերին արտի ցորեն են,-իր խոսքը եզրափակում է արթիկցի մեր աղբյուրը։