Եվ մի տանիր զմեզ ի փորձություն...

25/02/2019 23:42
Եվ մի տանիր զմեզ ի փորձություն...

Մայր Աթոռը Աննա Հակոբյանի հիմնադրամին 43 միլիոն դրամ է փոխանցում այն ամսաթվով, որի նախորդ օրը Կաթողիկոսը հարձակման է ենթարկված լինում խաժամուժի կողմից, իսկ Պետությունը պաշտպանած չի լինում նրան: Մեկ այլ ընկերություն (անունը հատուկ չեմ նշում) նորից մեծ գումար է փոխանցում տիկին Հակոբյանի հիմնադրամին այն օրը, որի նախրդ օրը ՊԵԿ-ի կողմից տուգանվում է:
Շատ հետաքրքիր «համընկնումներով» «նվիրատվություններ» են, որոնք կհետաքննենք ու կարծում եմ շատ հետաքրքիր իրողություններ ի հայտ կգան արդյունքում:
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչեր են պարզվելու ապագա իշխանափոխությունից հետո ու աչքիս Աննա Հակոբյանն էլ է պետական ռեկետի հոդվածով անցնելու:


Նարեկ Սամսոնյան

Կոլաժը՝ Արգինյանի