Եթե Սերժը հող է հանձնել, ինչու՞ նրան պատասխանատվության չես կանչում

23/02/2019 15:20
Եթե Սերժը հող է հանձնել, ինչու՞ նրան պատասխանատվության չես կանչում

Չեմ հիշում՝ նոյեմբե՞ր, թե՞ դեկտեմբեր ամիսն էր. ֆեյսբուքահայությունը աղմուկ բարձրացրեց, որ ադրբեջանական բանակը Նախիջևանի կողմից իր դիրքերն այնքան է առաջ տվել, որ հակառակորդի զինվորները ձեռքները զաբոռից անց են կացնում, հայ գյուղացու կովի պտուկներից բռնում են, կթում ու խմում։

Շաբաթ կիրակի օրերին էլ՝ հանգստի ժամին, մեր շինականներին պատկանող այգիներում են բլոտ խաղում։ Թարսի պես էլ, Իլյամն այնտեղ կրակի վրա բենզին լցրեց՝ ասելով.

-Ադրբեջանի տիրապետության տակ անցան 11000 հա տարածք՝ Ալլահ Աքբար։

Հարցը փոսը գցելու ակնկալիքով, մեր՝ մշտապես իշխանության դուդուկը փչող լրագրողները, բնականաբար, վազեցին երկրի գլխավոր վազորդի մոտ ու տվեցին հարց.

-Պարո՛ն Կիկոս, քանի որ դու այս երկրի նշանակված քյոխվեն ես, հանդգնում ենք հարցնել՝ Սորոսի ձեռքը պայծառափայլ լինի, կամ Սուվորովի շքանշանը թող որ Ձեր կրծքին ավելի լավ փայլի, կարո՞ղ է Դուք նվիրեցիք այդ տարածքները հակառակորդին։

Կոկոսը պատասխանեց. «Այդ 11000 հա տարածքները Նախիջևանին են անցել Սերժի օրոք»։

Այստեղ ուշադիր՝ հասկանում եք չէ՞, որ պարոն Կիկոսը չի՛ ասում՝ ի՞նչ տարածք, ի՞նչ 11000հա, ո՞վ է նման հիմարություն դուրս տվել։ Ընդհակառակը՝ չի հրաժարվում, ուղղակի ասում է, որ կա նման բան, բայց ինքը չի նվիրել, այլ՝ Սերժը։ Փաստորեն, այդ հայտարարությամբ Կիկոսը հաստատում է կատարված իրողությունը… ուղղակի իրեն չի դիտում որպես այդ գործի գլխավոր դերակատար։

Բայց հետաքրքիրն այն է, որ ծախու լրագրողներից և ո՛չ մեկը հարց չտվեց. -Այ Լյունտի՛կ, բա որ Սերժը տարածք է նվիրել, բա ինչու՞ Սերժին տարածք վաճառելու համար պատասխանատվության չես կանչում, ընկել ես ինչ-որ դիշովի շպալների հետևից։

Բայց ավելի հետաքրքիրն այն է, որ հայտնվում են իբր ռազմական գործի վարպետներ ու հայտարարում.

-Հա դե մարդիկ չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ են տվել…

Մի կողմ թողնենք այն, որ ի տարբերություն իշխանական դուդուկչի լրագրողների, այս սուտի ռազմական գործիչներն էլ մշտապես եղել են իշխանական կլառնետիստներ, բայց, այնուամենայնիվ, մի հարց տանք.

-Այ պոռնիկի ծնունդներ, բա որ հակառակորդի զինվորները իրենց դիրքերը առաջ էին քշում, բա ինչու՞ հակառակ դիրքում դիրքացորված մեր զինվորները չկրակեցին…

Ո՞վ հրահանգեց՝ չկրակե՛լ… թող առաջ գան:


Արմեն Աբովյան