Լեռնահովիտ գյուղի մոտ 100 հա խոտածածկ և 50 հա անտառածածկ տարածք է այրվել

22/02/2019 22:17


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 22-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղին հարակից անտառի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ երկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհն արդեն տարածվել է դեպի անտառածածկ տարածք: Այրվում է 40 հա խոտածածկույթ, որից 10 հա՝ անտառածածկ տարածքում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 15 փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:55-ին:

Այրվել են մոտ 100 հա խոտածածկույթ, 50 հա անտառածածկ տարածք, որից 0.5 հեկտարը՝ եղևնիների տնկիներ և մոտ 20 եղևնի: