Նիկուի աշխարհաքաղաքական խաղերը

22/02/2019 21:33
Նիկուի աշխարհաքաղաքական խաղերը


Լինում է մի վայր,

Էդ վայրում մի սար։

Սարում էլ մի սայր,

Սայրին էլ թառած մի դուխով Նիկու։

Ու երգում էր Նիկուն անդարդ.

Վայրէջքներից՝ քաղաքական,

Թռիչքներից՝ տնտեսական.

Մին էլ, ըհը՛, Լավրովն եկավ։

-Այ դու Նիկու, հիմա՛ր Նիկու,

-Քանի՞ ազատագրված տարածք ունես դու՛,

-Չգիտե՞ս՝ էս սարն իմն է, էս սայրն իմն է,

-Գնամ Գյումրի զորքը բերեմ, բազան հանեմ,

-Ազգով, ցեղով Ձեզ ավիրեմ։

-Երեք տարածք՝ աղա աղվես,

-Մինը տամ քեզ, դու չնեղվես։

-Իսկ թե կուզե՞ս, աղա աղվե՛ս,

-Երկուսը տամ՝ գործը փակես։

-Ախ դու Նիկու, Կրեմլի Նիկու,

-Յոթը տարածք հաստատ ունես,

-Յոթն էլ սիրուն, որ տաս դու մեզ,

-Չորսը տարի՝ կթողնենք կիշխես։

Գրեթե՝ թումանյանաբար