Հասարակության շրջանում ագրեսիան մեծանում է

22/02/2019 21:25
Հասարակության շրջանում ագրեսիան մեծանում է

ՀՀ մարզերում օր-օրի թուլանում է «հեղափոխական» էյֆորիկ տրամադրությունները, ներկայիս Կառավարության ապաշնորհ գործելաոճը հնարավորինս հիասթափեցրել է ազգաբնակչությանը, սակայն միջանձնային հարաբերությունների անջրպետը՝  իշխանավորների եւ շարքային քաղաքացիների միջեւ,  դեռ երկար զգացնել կտա։ Մասնավոր զրույցներում, մարդիկ կարծիք են հայտնում, որ  սեւեր ու սպիտակներ տարանջատումը բերելու է ազգի կործանման:


-Մտավախություն ունենք, որ վաղը, եթե՝ Աստված մի արասցե պատերազմ լինի, ապա կասկած չկա, որ այսքան չարացած մարդիկ իրար հետ հաշիվ կմաքրեն հենց սահմանագծերում։ Անկեղծ ենք ասում, Նիկոլի թրաշամանուկները մարդկանց մեջ այնքան ատելություն են առաջացրել, որ եթե հնար լինի ձեռքները, իրենց իսկ ընտրած համայնքապետերի կյանքին վերջ կտան։ Իրենք էլ չիմանալով, թե ինչ են ուզում իրականում։ Պետք չի այդքան ստորացնել համայնքապետերին, հանուն մի բանի, որ վաղը համայնքների խոշորացման ծրագիրը պետք է շարունակվի, աշխատում են ինչքան հանարավոր է ժողովրդի կողմից ընտրված  համայնքի ղեկավարներին ընտրողների աչքից գցել, որ չասեն բա ասում էիք հանրաքվե պետք է անցկացնենք, ժողովուրդը չուզեց՝ չենք խոշորացնի գյուղերը։ Այ էսպիսի բաներն են մտահոգելու մեծ տեղիք է տալիս․․․,- այսպիսի կարծիքներ են հայտնում մարզերում բնակվող մտավորականները։