Մեր օրերում չե՞ն գնահատվում բարերարները

19/02/2019 15:27
Մեր օրերում չե՞ն գնահատվում բարերարները

 Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում, երեկ՝ փետրվարի 18֊ին, հանդիսավորությամբ վերաբացվեց Վաղարշապատ հիվանդանոցը։ Կապիտալ վերանորգման ենթարկված Վաղարշապատ հիվանդանոցի վերաբացումի հովանավոր է դարձել «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանի աջակցության շնորհիվ։

Նշենք, որ Վաղարշապատ հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները տեւել են շուրջ 3 ամիս և վերաբացման ծրագիրը արժեցել է՝ 70 միլիոն դրամ։

Վերանորոգված հիվանդանոցն այսօր արդեն վերազինվել է ժամանակակից անհրաժեշտ բուժսարքավումներով և բժշկական գործիքներով, ունի հզոր ախտորոշիչ բազա, ինչպես նաև լավագույն մասնագետներից կազմված բուժանձնակազմ՝ ովքեր այսուհետ պատշաճ կերպով կընդունեն և կճանապարհեն իրենց դիմող յուրաքանչյուր քաղաքացու։

Ասենք նաև, որ հիվանդանոցի համար Ֆրանսիայից շտապօգնության մեքենաներ են Հայաստան ներմուծվել և Ֆրանսիաում բնակվող մեր հայրենակից բարերար Արսեն Նիկողոսյանի կողմից։ Այսօր հիվանդանոցի վերաբացման արարողության ժամանակ շտապ օգնության մեքենաները հանձնվեցին Վաղարշապատի հիվանդանոցի տնօրինությանը։ Վաղարշապատ հիվանդանոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը չնայած նրան, որ ներկա էին հիվանդանոցի ողջ բուժ աշխատակազմը և հարյուրավոր մարդիկ էին եկել, Արմավիրի մարզի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այդպես էլ չբարեհաճեց ներկա գտնվել. թեպետ հատուկ հրավերք է նրան ուղարկվել։

Էմմի Մանուկյան

R