Նիկոլի թվին՝ ՀՀ ոստիկանության շարքերն են լրացնում ինքնակոչ գրդոնչիների մերձավորները

16/02/2019 20:21
Նիկոլի թվին՝ ՀՀ ոստիկանության շարքերն են լրացնում ինքնակոչ գրդոնչիների մերձավորները

ՀՀ ոստիկանության համակարգում, այս օրերին, բավականին թեժ կրքեր են եռում:

Մի կողմից՝սպասվող կադրային ջարդի հետ կապված  տագնապն է, մյուս կողմում ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ  Աշոտ Ահարոնյան-որոշ  լրատվական հարթակների ֆուտլյարների հետ բռնած գործերը, որի էջերը արդեն դուրս են գալիս  հանրային շրջանակներ:

Այդ իսկ պատճառով,  Ահարոնյանն, ով օրնիբուն նմանակում է  Օսիպյանին  ու Նիկոլին, այս օրերին ոստիկանության համակարգ է փորձում տեղավորել իր մերձավոր շրջապատի մարդկանց:

Այս օրերին, նա փորձում է իր մտերիմներից մեկի լոբբինգին  լծվել՝ նշանակելու նրան  որքան հնարավոր է բարձր պաշտոնի՝ այս ու այնտեղ  բարձրաձայնելով, թե  թավշիստներին մատերի վրա պարացնելը վայրկյանի գործ է:

 Ի դեպ, նշենք, որ  Ահարոնյանի կինը եւս, ՀՀ ոստիկանության շարքերում է. նա զբաղեցնում է Նոր-Նորքի անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնը: Իսկ ահա Ահարոնյանի մեկ այլ մտերմուհի՝  ինքնակոչ գրչակ, ոմն Արիաննա Հովսեփյանի մերձավորին նա  տեղավորել է  Կենտրոնի ոստիկանությունում, ինչն ամեն րոպե շահարկվում է  սույն թեթեւսոլիկ կնոջ շուրթերից, ով ցանակացած ծանր իրավիճակում հայտնվելու դեպքում, միջնորդներ է փնտրում ՝ այս ու այնտեղ ավետելու, որ ինքը միայնակ միանձնուհի չէ,  եւ որ իր կապերը  գնում են դեպի ոստիկանություն:

 

Լ.Հ.