Գ. Աղաջանյան. «Բարձր եմ գնահատում մարդկանց վստահությունը»

13/02/2019 01:20
Գ. Աղաջանյան. «Բարձր եմ գնահատում մարդկանց վստահությունը»


Փետրվարի 17-ին կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններին  Վարդենիսում, ինչպես մեր զրուցակիցներն են նշում Գ․ Աղաջանյանի վարկանիշը նախընտրական ֆոնին բավականին բարձր է։ Ինչն էլ պատճառ է դարձել, որ մյուս թեկնածուների թիմակիցներից, ոմանք  քաղաքում տարածեն, թե Գրիշա Աղաջանյանը իրական թեկնածու չի եւ աշխատում է մեկ այլ թեկնածուի օգտին։ Վարդենիսում մարդիկ դժգոհելով նախընտրական այս հերյուրանքներից հորդորում են, որպեսզի յուրաքանչյուր թեկնածու իր ծրագրերը ներկայացնի այլ ոչ թե քաղաքի բնակիչների շրջանում որեւէ թեկնածուի մասին բացասական լուրեր տարածի՝ վարդենիսցին արդեն կողմնորոշված է,-ասում են մարդիկ։

Այս խնդրով, երբ հարց ուղղեցինք Գ․ Աղաջանյանին, վերջինս պատասխանեց.

-Դրանք ստահոդ լուրեր են, ես ինքնառաջադրված թեկնածում եմ եւ ոչ մի թեկնածուի չեմ սատարում։ Ընտրություններին առաջին անգամ եմ մասնակցում եւ իմ աշխատանքային փորձը եւ գիտելիքները այս պահին բավարար են, որպեսզի  Վարդենիս քաղաքի առաջնահերթ ու հրատապ խնդիրներին լուծում տանք։ Ինչպես մեր կարգախոսում է նշված՝ հանուն Վարդենիսի երեխաների ապագայի, նաեւ երիտասարդների, որ նրանք ծննդավայրից դուրս չփնտրեն իրենց աշխատանքն ու զբաղմունքը,- հավատացնում է թեկնածուն,- Թող ինձ ներեն իմ համաքաղաքացիները, որ ես անձամբ իրենց ընտանիքներ չեմ այցելում, այլ հանդիպումների եմ դուրս գալիս քաղաքի թաղամասերում, քանի, որ մարդկանց տներ այցելելով ինձ թվում է, որ կխանգարեմ իրենց առօրյա գործերին եւ համարում եմ, որ տունը դա մարդու անձնական տարածքն է։ Ուստի հարմար եմ գտնում քաղաքի տարբեր հատվածներում անցկացնել հանդիպումները ընտրողների հետ,- իր խոսքը եզրափակեց  Գ․ Աղաջանյանը։     


-Գրիշան շատ լավ ընտանիքի զավակ է, նրա մայրը՝ Եվգենիա Աղասարյանը երկար տարիների հմուտ մանկավարժ է, հարգված անձնավորություն քաղաքում, իսկ հայրը՝ Կնյազ Աղաջանյանը մասնագիտությամբ ատամնատեխնիկ է եղել։ Պիտանի մարդիկ հասարակության համար եւ դա ոչ ոք չի կարող հերքել քաղաքում,-կարծիք են հայտնում վարդենիսցիները։ 

Գրիշա Աղաջանյանը զրույցի ընթացքում խոսեց քաղաքի մի շարք հիմնախնդիրներից, ու վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է դրանց լուծում տալու համար՝ մտահոգվելով, որ բնակիչներին հուսախաբ անելով, կարող է կորցնել այն վստահությունը, որը ձեռք է բերել այս մի քանի օրերի ընթացքում՝ թաղամասերում կազմակերպված բնակիչների հետ հանդիպումների ժամանակ:

Որպես առաջնային գործեր թեկնածուն թվարկում է.


  1.Վարդենիս համայնքի աշխատակազմը համալրել բարձրորակ կադրերով։ Փոխվստահության հենքի վրա ստեղծել ամուր կապ համայնքապետարան-բնակիչ հարաբերություններում՝ համայնքում ապահովվել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ։

2.Իրականացնել ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, մայթեզրերի հիմնանորոգման, կանաչապատման եւ լուսավորման ցանցերի աշխատանքներ։ Կանոնակարգել քաղաքի աղբահանության եւ ջրամատակարարման աշխատանքները։ 

3. Կատարել խորքային հորերի եւ ոռոգման համակարգերի վերանորոգման աշխատանքներ։

4․Վերակառուցել եւ բարեկարգել  բազմաբնակարանային շենքների մուտքերը, տանիքները եւ խաղահրապարակները։ Մանկապարտեզները վերանորոգել եւ ապահովվել համապատասխան գույքով։  

5. Ստեղծել <Վարդենիս> հիմնադրամը։

6․Բարեկարգել Վարդենիս քաղաքի զբոսայգիները։

7․Այրք բնակավայրում ստեղծել մշակույթի եւ զարգացման կենտրոն, հարթեցնել միջհամայնքային ճանապարհները։

8.Համայնքում զարգացնել տուրիզմը։

9․Գործարարների համար ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրողների եւ գործարար միջավայրի համար։

10.Մշտապես ուշադրության կենտրոնում պահել համայնքի անապահով եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Աջակցել եւ անհատական մոտեցում ցուցաբերել կարիքավոր ընտանիքների ուսանողներին եւ շնորհալի երեխաներին։

11․ Օրենքով սահմանված կարգով անշեղորեն կատարել քաղպաշտպանության ոլորտում վերապահված լիազորությունները։

     


Վարդենիս քաղաքի համայնքի ղեկավարի անկուսակցական թեկնածու Գրիշա Աղաջանյանը քվեաթերթիկում 1-ին համարն է։


Գրիշա Աղաջանյանը ծնվել է 1973թ-ին Վարդենիսում՝ ծառայողի ընտանիքում։


1980֊1990թթ. սովորել և ավարտել է Վարդենիսի  թիվ 2 միջն. դպրոցը՝ արծաթե մեդալով։


1990֊1995թթ. ընդունվել և սովորել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի Կառավարման և տնտեսագիտության բաժինը՝ ստանալով ինժեներ տնտեսագետի որակավորում։


1996֊1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։


1998֊2001թթ.գտնվել է արտերկրում։


2001թ.ընդունվել է Վարդենիսի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների և եկամուտների բաժնի պետ։


2006թ. շնորհվել է հարկային ծառայության III դասի խորհրդականի դասային կոչում։


2007թ. նշանակվել է նույն տեսչության վերահսկողության բաժնի պետ։


2009թ. փոխադրվել է ՀՀԿԱ պետական եկամուտների Մարտունու տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչի պաշտոնին։


2009թ.ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի աշխատակազմի Վարդենիսի տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ։


 Նույն թվականին նշանակվել է ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի պետեկան կոմիտեի աշխատակազմի  Վարդենիսի տարածքային ստորաբաժանման  ղեկավար ՝ անշարժ գույքի  պետական ռեգիստոր:


2010թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության  I դասի խորհրդականի  դասային աստիճան:


2011թ. նշանակվել է  ՀՀ կառավարության առընթեր անշարժ  գույքի պետական կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի պետ:


2013թ. ստացել է քաղաքացիական ծառայողի վերապատրաստման վկայական :


2015թ. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստացել է հավաստագիր :


2016թ. վերապատրաստման արդյունքում ստացել է քաղծառայության հավաստագիր :


Մինչև օրս աշխատում է  Վարդենիսի  սպասարկման գրասենյակի պետ :

Ամուսնացած է,  ունի երեք երեխա :


Մինչև օրս աշխատում է  Վարդենիսի  սպասարկման գրասենյակի պետ :

Ամուսնացած է,  ունի երեք երեխա :