«Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»

11/02/2019 19:49
«Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»

Կիսահղի վիճակ չի լինում...

Արդեն նկատել եմ, որ խումբ-խումբ, Նիկոլի նախկին վկաները խռովություններ են կազմակերպում։ Բոշայություն եմ համարում այս ամեն ինչը։
Փաշինյան Նիկոլը քեզ խաբե՞լ է, ուրեմն դու ոչխար ես (այտեղ երկրորդ կարծիք չկա, հետս չվիճես)։ Ես էլ եմ նախկիններին դեմ եղել։ Ինչի՞ ինձ չի խաբել։

Լա՛վ, խաբել էր, հասկացանք։ Մինչև արտահերթ ընտրությունները, քեզ՝ ինձ նման, ազգի նվիրյալ զինվորներ աղերսել են, որ դու չգնաս կառափնարան։

Դու, ոչ թե պիտի ինչ-որ բան ուզես Նիկոլից, այլ պիտի ինքդ նրան գահընկեց անես։

Դու պատիվ ունե՞ս։

Ձեր պատճառով մենք հայրենիք ենք կորցնում, ա'յ ողորմելիներ։

Սթափվե՛ք...

Արժանի չեք,որ ձեր մասին ավել բան գրեմ։ Մի հզոր միտք ասեմ Նժդեհից՝ ականջներիդ օղ արեք, չնայած, համոզված եմ, որ Նժդեհին շատերդ չեք էլ ճանաչում. «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»։


Աղբյուր