Անդիպլոմ ՔՊ-ականները՝ Լոռու մարզպետարանի պահանջված կադրեր

11/02/2019 18:47
Անդիպլոմ ՔՊ-ականները՝  Լոռու մարզպետարանի պահանջված կադրեր

 

Թե ովքեր օգտվեցին համաժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից, պարզ ու տեսանելի է ողջ հայ հանրույթի համար: Լոռիում պատկերը տեղայնացնելու համար բավարար է հետևյալ մեկ փաստի արձանագրումն էլ. ի թիվս պետական կառույցներում ու մարմիններում համատարած սողոսկած պատահականությունների՝ Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներում էլ հայտնվեցին ՔՊ-ական մարզային վերնախավի հովանավորությունը վայելող շաուրմա պատրատող կամ բենզալցակայանի նախկին աշխատակիցներ: Մասնավորապես, որպես ծրագրերի համակարգողներ ՔՊ-ական Անուշավան Խառատյանը աշխատանքի տեղավորվեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության, Ասքանազ Հովհաննիսյանը՝ բնապահպանության բաժնում:  Մեկ այլ ՔՊ-ականի՝ Տիգրան Գյոկչակյանի համար էլ պաշտոնների եկած քայլակից ընկերների կողմից աշխատանք ճարվեց Անձնակազմի կառավարման բաժնում, որին, բաժնի պետի խոսքով, «ընդհանուր բաժնից իրենց մոտ բերեցին՝ իրենց գործերին օգնելու»: 

Տարածքային կառավարման մարմնում հարմար տեղավորված ՔՊ-ական նշված ակտիվիստներից և ոչ մեկը նույնիսկ բարձրագույն մասնագիտական կրթության վկայական չունի, բայց Լոռու ղեկավարությունը, հենց նրանց կարողությունների անհրաժեշտությունն ունենալով, նշված անձանց է աշխատանքի է ընդունել մարզպետարանի ոլորտային մասնագիտացված ստորաբաժանումներում:


Լուսանկարներում նշված հովանավորյալ ակտիվիստներն են՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, Լոռու նախկին փոխմարզպետ, այժմ «Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյանի ջերմ ընկերակցությամբ:

 

 Ադրինե Թորոսյան