Վիրտուալ հարցազրույց ալամ աշխարհի ոստիկանապետ ՎալերիՅ Օսիպովի հետ

10/02/2019 20:31
Վիրտուալ հարցազրույց ալամ աշխարհի ոստիկանապետ ՎալերիՅ Օսիպովի հետ

 -Պարոն Օսիպով, ամեն առիթով հայտարարվում է կոռուպցիայի արմատախիլ լինելու մասին: Ինպե՞ս հասկանանք, որ մի քանի ամսում՝ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելով, հասցրել եք Արեշից Հյուսիսային պողոտա տեղափոխվել, բնակարան ձեռք գցել Դավիթաշենի էլիտար տարածքում, գումարած Տոյոտա ջիփը, որը, ըստ հավաստի տեղեկությունների՝ հանգրվանել է ձեր եղբոր ավտոտնակում:

- Ըստ ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր ոք ունի նվեր ստանալու իրավունք: Ես էլ օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից եւ ընդունել իմ ընտանիքի շռայլ բարեկամի՝ ռուսաստանաբնակ գործարար «Մոնարխի» նվերը:


- Պարոն Օսիպյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ դուք ամսական 7000 լիտր բենզին եք դուրս գրում ձեր պահակախմբի համար: Կբացատրե՞ք 7 հազար լիտրի սպառման ֆենոմենը:

- Ինչպես տեղյակ եք, իմ պահակախումբը, բացի ինձանից սպասարկում է Լուսինեին՝ կնոջս, որի այցերը տարբեր վայրեր ավելի շատ են ու հաճախ, քան իմը՝ սպա կենտրոն, ֆիտնես ակումբ, վարսավիրանոց, երեխաների դպրոց, բան... Այնպես որ 7000-ը նույնիսկ քչություն է անում, ստիպված եմ լինում մի քիչ էլ ինքս ավելացնել՝ նվիրատվություն ստացած գումարներից ու պարգեւավճարներից:


- Ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ պահակախմբին հասանելիք բենզինի կտրոնները ձեր գրպանում եք պահում:

- Ինչպես տեղյակ եք, իմ պաշտոնավարման շրջանում շատացել են բնակարանային գողությունները՝ սկսած փոխոստիկանապետի տնից մինչեւ Բաղրամյան 26, ուստի ապահովության նկատառումներով կտրոնները գրպանումս եմ պահում:


- Իսկ գրպանահատներից չե՞ք վախենում, գրպանահատներն էլ են շատացել: Եթե նրանց թիրախ դառնա՞ք...

- Ի՞նչ եք խոսում, կփռեմ ասֆալտին, կծեփեմ պատերին:


- Հավաստի աղբյուրները պնդում են, որ ձեր ենթականերին պարտադրում եք սոցցանցերում դիֆերամբներ ձոնեն ձեզ:

- Նախ չգիտեմ ինչ է դիֆերամբը, բայց հաստատ այն ինձ անհրաժեշտ է ՝ առաջինը Լուսինեի աչքին տղամարդ, պարոն վարչապետի աչքին էլ ոսստիկանապետ երեւալու համար:


- Պարոն Օսիպով, ձեր բոլոր խորհրդակցությունների ժամանակ շատ եք փնովում «նախկիններին», որոնց դեմ առ դեմ որեւէ մեկը չէր համարձակի ոչ միայն լակոտ, այլ լ տառն արտաբերել, հրապարակայնորեն ստորացնել: Երբեւէ փորձե՞լ եք այս համատեքստում էլ համեմատվել ձեր նշած «նախկինների» հետ:

- Ես հակահեղափոխական, սադրիչ հարցերի չեմ պատասխանում:


- Պարոն Օսիպով, առաջիկայում համակարգում սպասվու՞մ են կադրային փոփոխություններ:

- Դեռ Լուսինեի հետ պետք է խորհրդակցեմ ու զեկուցեմ պարոն վարչապետին, մնացածը կտեղեկանաք մեր լրատվականից:


Հարցազրույցը վարեց՝ Զիգմունդ Մահտեսյանը